«Հայուհի» կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանապահ համայնքի կանանց՝ նպատակ ունենալով ակտիվացնել համայնքային կյանքը և կարևորել հայուհու դերը երկրի ամրության գործում
ՎԻԴԵՈԿինը հայկական օջախի և սահմանի ամրությունն է. հենց այս համոզմունքն էր ընկած Սյունիքի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղում տեղի ունեցած միջոցառման հիմքում: «Հայուհի» կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանապահ համայնքի կանանց՝ նպատակ ունենալով ակտիվացնել համայնքային կյանքը և կարևորել հայուհու դերը երկրի ամրության գործում: Միջոցառման ընթացքում կազմակերպության տնօրեն Լիանա Մանուկյանն ընդգծել է, որ սահմանին ապրող կանանց ուշադրության կենտրոնում պահելն իրենց համար առաջնահերթություն է:
«Հայուհի» կանանց կենտրոնն իր գործունեությամբ փորձում է կանանց տալ ոչ միայն էմոցիոնալ աջակցություն, այլև գործնական հմտություններ: Կենտրոնի իրականացրած բազմաթիվ ծրագրերը հասարակությանում կնոջ դերի հզորացման համար են:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



