Բորդյուժան հուսով է, որ ռուս-թուրքական սրված հարաբերությունները ռազմական գործողությունների չեն վերաճի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հուսով է, որ ռուս-թուրքական լարված հարաբերությունները կսահմանափակվեն քաղաքական հարթությունում և ռազմական գործողությունների չեն վերաճի:
Այս մասին Աստանա-Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան: Նա ասաց, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում ավելացնել ռազմական ուժերի քանակը Թուրքիայի հետ սահմանին:
«Անհրաժեշտություն չեմ տեսնում, որպեսզի ինչ-որ ուժեր ավելացվեն: 102-րդ բազայի ներուժը բավարար է մեր առջև դրված խնդիրների լուծման համար»,-ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` հավելելով, որ Գյումրու ռուսական ռազմաբազան տարածաշրջանում կայունություն հաստատելու համար է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



