Անցած կիրակի Սանահինի վանական համալիրում մեզ բախտ վիճակվեց մաս դառնալ շատ անսովոր մի իրադարձության. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անցած կիրակի Սանահինի վանական համալիրում մեզ բախտ վիճակվեց մաս դառնալ շատ անսովոր մի իրադարձության: ՀայաՔվե մեր տեղական կառույցի կազմակերպմամբ, մեր համակիր երեք հարգարժան տիկնայք՝ Հրանուշը, Գյուլնարան և Կարինեն, որոշեցին միասին քրիստոնեական մկրտության արարողություն անցնել, և դրանով նոր հոգևոր կյանք ստանալ:
Ինձ բախտ վիճակվեց լինել տիկին Գյուլնարայի կնքահայրը, և նրա հետ միասին անցնել ողջ արարողության միջով, ինչ որ իմաստով ինձ համար էլ դա մի նոր հոգևոր էջ էր կյանքում, ուղեկցված բացառիկ զգացողություններով և մեծ ներքին ոգևորությամբ: Շնորհակալ եմ բոլոր երեք մեր հոգևոր սաներին իրենց վստահության և պատվի համար, ցանկանում եմ որ Աստծո աջը միշտ իրենց վրա լինի, պարգևելով խաղաղություն, առողջություն և երջանկություն իրենց և իրենց ընտանիքներին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



