Արագածոտնում բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը և ձնամաքրման տրակտորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վթար՝ Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 52 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 56-ամյա Բիլգին Ադնանի վարած «Samro» մակնիշի կցորդիչով բեռնատարը, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Արսեն Հ.-ի վարած «MAN» մակնիշի ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նվեր Գրիգորյանը և Վարդան Դավթյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տրակտորի վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։
Հետևեք մեզ՝ այստեղ



