Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով հարյուրավոր չվերթեր են հետաձգվել ու չեղարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում նախօրեին սահմանված սահմանափակումների պատճառով հետաձգվել է ավելի քան 270 չվերթ, չեղարկվել՝ 42-ը, իսկ ևս 69-ը վերահասցեագրվել է այլընտրանքային օդանավակայաններ։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Շերեմետևոն» պարզաբանել է, որ չեղարկվել է 17 մուտքային և ելքային չվերթ, հետաձգվել՝ 32-ը, իսկ ևս 49-ը՝ վերահասցեագրվել է այլընտրանքային օդանավակայաններ։
«Աէրոֆլոտը» հայտարարել է, որ ստիպված է եղել շտկել իր ժամանակացույցը՝ փոխելով մի շարք չվերթների ժամանակացույցը։
Մոսկվա մեկնող որոշ չվերթներ վերահասցեագրվել են Դոմոդեդովոյի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Կազանի, Սարատովի, Սամարայի և Եկատերինբուրգի այլընտրանքային օդանավակայաններ։
«Պոբեդա» ավիաընկերությունը նույնպես հայտարարել է իր չվերթների «հարկադիր փոփոխության» մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



