«ՀայաՔվե»-ի մեծ ընտանիքը, մեր երկրի բոլոր ծայրերից, ի մի էր եկել ամփոփելու անցած տարին. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հանգստյան օրերին «ՀայաՔվե»-ի մեծ ընտանիքը, մեր երկրի բոլոր ծայրերից, ի մի էր եկել ամփոփելու անցած տարին, արժևորելու մեր ձեռքբերումները, պատվելու դրանք իրականություն դարձրած մեր ընկերներին, նորից վերահաստատելու մեր առանցքային հանձնառությունները, և պարզապես նշելու տարեմուտն ու ուրախանալու Աստծո պարգևած բարիքներով:
Ինչպես և միշտ, մեր հավաքները չեն անցնում առանց անակընկալների, հետաքրքիր հյուրերի, նոր հանդիպումների և ծանոթությունների, ծով ջերմության և անկեղծ ուրախության, այս անգամ էլ բացառություն չէր: Ոգևորիչ էր տեսնել այսքան պայքարի հրաշալի ընկերների՝ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում, ուրախ և առույգ, միարժամանակ միասնական և միասին նոր մեծ գործերի պատրաստ:
Շնորհավորում եմ բոլոր ընկերներիս Ամանորը, մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին երջանիկ և բարեբեր նոր տարի, և մեր կարևորագույն նպատակների իրականացում գալիք տարում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



