Իրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչակшն կազմակերպություն. ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը Կանադայի թագավորական նավատորմը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ ի պատասխան Օտտավայի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու նախկին որոշման, հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը՝ IRNA-ի փոխանցմամբ։
Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է ներքին օրենսդրության համաձայն, որը պարտադրում է հակազդեցություններ այն երկրների նկատմամբ, որոնք աջակցում կամ հետևում են Միացյալ Նահանգների կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն։
Նախարարությունը հայտարարել է, որ Կանադայի որոշումը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն՝ Իրանի զինված ուժերի պաշտոնական ստորաբաժանումը որակելով որպես ահաբեկչական խումբ։
Կանադան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ 2012 թվականին։ Անցյալ տարվա հունիսին Օտտավան ԻՀՊԿ-ն ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, քայլ, որը խիստ դատապարտվեց Թեհրանի կողմից։



