11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը. Միքայել Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը, այս մասին հայտնել է Միքայել Սրբազանը։
Շիարկի թեմի առաջնորդը ուղերձ է հղել` նշելով, որ առաջիկայում զրկված է լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի ամանորյա և հունվարի 5-6-ի Սուրբ ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:
«Այս համատեքստում ընդամենը ինձ մնում է ևս մեկ անգամ Աստծո դատաստանին հանձնել հերթական ապօրինությունն ու անարդարությունը կատարողներին՝ իրենց գլխավոր մոլագարի հետ միասին: Սրանով ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից, սակայն Աստված ունի բազում ձևեր և միջոցներ մեզ իր մխիթարությունը բերելու: Ուստի գալիք տոները նշելուց զրկված լինելով, այնուամենայնիվ մեր ժողովրդի սիրելի զավակներին շնորհավորում ենք գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան առիթներով՝ մաղթելով Աստծո օրհնությունը և ամենայն բարիք»։



