Հունվարի 25-ից Հալեպի նահանգից ավելի քան 78 հազար բնակիչներ են լքել իրենց տները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարի 25-ից Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սաստկանալու հետեւանքով իրենց տները լքել են Հալեպի նահանգի ավելի քան 78 բնակիչներ: Այդ մասին, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկ այացուցիչ Ջոել Միլմանը:
«Սիրիայի հյուսիսային նահանգներում մարտերի ինտենսիվացումը հանգեցնում Է այն բանին, որ ավելի ու ավելի մեծ թվով սիրիացիներ են լքում իրենց տները,-նշել Է նա:-Հունվարի 25-ից Հալեպի նահանգում 78 հազար մարդ հարկադիր վերաբնակ Է դարձել»: Նրանցից ավելի քան 50 հազարն ուղեւորվել են դեպի Ազազ քաղաք, որը գտնվում Է Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում:
ՄՄԿ-ում Սիրիայում ստեղծված իրադրությունը գնահատում են՝ ծանր, ընդգծելով, որ Սիրիայի ներսում հումանիտար օգնություն հասցնելը «խնդրահարույց Է՝ նկատի առնելով անվտանգության բացակայությունը, թույլ ենթակառուցվածքը եւ եղանակային վատ պայմանները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



