Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ հեռախոսներ են օգտագործում տարբեր երկրների նախագահները

ԼԱՅՖ

ԱՄՆ
Obama on his BlackBerry

Տարիներ շարունակ աշխարհի առաջնորդները բացի BlackBerry-ից ոչինչ չէին օգտագործում, որպեսզի էլեկտրոնային նամակները կարդալու հնարավորություն ունենան անգամ այն ժամանակ, երբ համակարգչի մոտ չեն։ Այդ սովորությունը դեռ պահպանվել է Բարաք Օբամայի մոտ և BlackBerry-ն մինչ օրս նրա սիրելի հեռախոսային բրենդն է։ Այսօր նա օգտագործում է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կողմից հատուկ հզորացված մոդել, որը բավականին հետաքրքիր պատմություն ունի։ ԱՄՆ-ի 44-րդ նախագահը բառացիորեն ստիպված է եղել պատերազմել հանուն իր հեռախոսի պահպանման։ Չնայած փաստաբանների և նախագահի ադմինիստրացիայի առարկություններին մոդելի չպաշտպանված լինելու մասին՝ նա հայտարարեց. «Ես դեռևս կապված եմ իմ BlackBerry-ի հետ, դուք ստիպված եք այն թաքուն խլել ինձանից»։ Դրանից հետո նախագահին թույլ տվեցին օգտագործել մոդիֆիկացված BlackBerry՝ ավելի հզոր պաշտպանությամբ։ Անցյալ տարի երիտասարդների մի խմբի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով իրավունք չունի iPhone օգտագործել։

Գերմանիա
Angela Merkel on a Nokia slide

Անգելա Մերկելն օգտագործում է Nokia 6260 Slide։ Նրա այդ  հեռախոսը դարձավ ամենաքննարկվող հեռախոսը գլոբալ քաղաքականության մեջ այն բանից հետո, երբ լուր տարածվեց որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսում է այն։ Բայց բարեբախտաբար Մերկելը ունի 2 հեռախոս, որոնք օգտագործում է միաժամանակ։ Գաղտնալսվող Nokia-ն Մերկելն օգտագործում է կուսակցական գործերի համար, իսկ պետական գործերի համար նա օգտագործում է BlackBerry Z10, որը հագեցած է Secusmart-ի կոդավորող չիպերով։

Ռուսաստան

 

Vladimir Putin looks at a mobile

Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը հայտնի է իր պնդմամբ, որ չի օգտագործում բջջային հեռախոս՝ ի հեճուկս Մեդվեդևի, ով աչքի է ընկնում Apple-ի արտադրանքների հանդեպ տածած տենդագին սիրով։ Ի դեմ Մեդվեդևը iPhone 4-ի առաջին օգտագործողներից էր։ Այդ հեռախոսը նրան անձամբ Ջոբսը նվիրեց դեռ այն ժամանակ, երբ մոդելը դեռևս մասսայական արտադրության չէր դրվել։ 2006 թ-ին Պուտինը հայտարարեց, որ շատ բջջային հեռախոսներ ունի, բայց ոչ մեկը չի օգտագործում, քանի որ ժամանակ չունի, իսկ 2010թ-ին նա հայտարարեց, որ հեռախոս ընդհանրապես չունի։ «Եթե ես ունենայի հեռախոս, այն ամեն վայրկյան կզանգեր»,-ասել է Պուտինը։

Ֆրանսիա

Francois Hollande on his phone

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը և իր iPhone 5-ը անբաժանել են։ Նրա այս հեռախոսը միայն անձնական օգտագործման համար է։ Իսկ գործնական շփումները նա իրականացնում է գերապահով և գերժամանակակից Teorem հեռախոսի միջոցով։ Ի դեպ նա այս հեռախոսը օգտագործում էր դեռևս այն բանից առաջ, երբ Էդուարդ Սնոուդենի հայտարարեց, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսում է Ֆրանսիայի քաղաքացիներին։ Ի դեպ այդ հայտարարությունից հետո էր, որ Ֆրանսիայի կառավարությունը ստիպված եղավ արգելել Կառավարության անդամներին սմարթֆոններից ու պլանշետներից օգտվել։ Իսկ Օլանդի նախորդը՝ Սարկոզին, անդրդվելի էր։ Teorem-ը ըստ նրա շատ մեծ էր ու անհարմար։ Սարկոզին երկար չմտածեց այս հեռախոսից հրաժարվելու մասին և հայտարարեց, որ ինքը չի կարող 30 վայրկյան սպասել մինչև զանգը գնա։ Սարկոզին, ով BlackBerry-ից կախվածություն ուներ, կարծես չէր էլ մտահոգվում կիբերանվտանգության խնդիրներով։

Հյուսիսային Կորեա

Kim Jong-un with phone

Հյուսիսային Կորեայի առաջնորդը սիրում է իրեն շրջապատել գաղտնիության շղարշով և նրա մասին որևէ ինֆորմացիա ստանալը ավելի քան բարդ է։ Այնուամենայնիվ խոսակցությունները Կիմ Չեն Ընի բջջային հեռախոսի մասին սկսվեցին, երբ նրան լուսանկարեցին Ազգային անվտանգության նիստի ժամանակ 2013-ի հունվարին։  Նրա ձեռքին թայվանական արտադրության HTC էր։ Այդ պահից ի վեր այլ հեռախոս նրա մոտ չի նկատվել։

Իտալիա

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին ավելին է քան iPhone-ի շարքային օգտատերը։ Նա Apple-ի իսկական նվիրյալ է ու անգամ հրապարակել էր նկար Аpple-ի լոգոյի հետ ընկերության գրասենյակում։ Երբ Սթիվ Ջոբսը մահացավ, Ռենզին  գրեց իր ֆեյսբուքյան պատին՝ մեր ժամանակների Լեոն արդո Դավինչին։

Հայաստան

Սերժ Սարգսյանի մտերիմների շրջանում անցկացված հարցախույզը ցույց տվեց, որ ՀՀ նախագահը բջջային հեռախոս չի օգտագործում։

Եթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըՆպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. Մոուրինյու