Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 64 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 64 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հունվարի 1–ի ժամը 23.00–ից մինչև հունվարի 2–ի ժամը 07.00–ն ընկած ժամանակահատվածում 64 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել` 20–ը՝ Սամարայի մարզի, 8-ական՝ Վորոնեժի և Սարատովի մարզերի, 7-ը` Մոսկվայի մարզի տարածքում։ 6–ական ԱԹՍ խոցվել է Ռյազանի և Ռոստովի մարզերի տարածքում, 3 ԱԹՍ` Տուլայի մարզի, 2 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի, 1–ական՝ Կուրսկի, Կալուգայի, Պենզայի, Տամբովի մարզերի տարածքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։



