Իրանի արևմտյան մասում ցուցարարներն այրել են Ղուրանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արևմտյան Համադան քաղաքում ցուցարարները այրել են Ղուրանը և փորձել են հարձակվել մզկիթի վրա։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ ցուցարարները այրել են նաև այլ կրոնական գրականություն: Մոտ 20 ցուցարարներից բաղկացած մեկ այլ խումբ պլանավորել էր հարձակվել մզկիթի վրա, սակայն կանխվել է:



