«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպանի հետ
ՍՊՈՐՏ«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Բուշաիբ Արասիի հետ: Տեղեկությունը հայտնում է «AfricaFoot»-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ վարձակալության հիմունքներով պայմանագիրը կնքվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
25-ամյա կենտրոնական պաշտպանը «Ռաջա Կասաբլանկա» ակումբի կազմում դարձել է Մարոկկոյի չեմպիոն:
Նա 5 հանդիպում է անցկացրել Մարոկկոյի հավաքականի կազմում, սակայն չի հրավիրվել Աֆրիկայի Ազգերի գավաթի ընթացիկ առաջնությանը։
190 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 325 հազար եվրո է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



