ԵՄ-ի խորհուրդը Հունաստանին երեք ամիս է տվել Շենգենյան համաձայնագրի խախտումները վերացնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության խորհուրդը Հունաստանին երեք ամիս Է տվել Շենգենյան համաձայնագրի իրագործման հետ կապված խախտումները վերացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում:
«2016 թվականի փետրվարի 12-ին Խորհուրդը հաստատել Է Հունաստանի կողմից արտաքին սահմանների վերաբերյալ Շենգենյան պահանջների լուրջ խախտումների վերացման հանձնարարականը: Հանձնարարականը Հունաստանին առաջարկում Է այդ թերությունների վերացման միջոցառումներ»,-նշվում Է փաստաթղթում:
Դրանում ընդգծվում Է, որ ԵՄ-ի խորհրդի հանձնարարականի ուժի մեջ մտնելու պահից Աթենքը երեք ամիս ունի այն կատարելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



