Հրդեհի ահազանգ Արարատ գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 3-ին՝ ժամը 00։17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոյեդով փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած BMW մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։34-ին, մարվել՝ 00։59-ին: Այրվել են մեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



