Վենեսուելան հարձակման է ենթարկվել․ Պետրո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է Վենեսուելայի վրա ռազմական հարձակման մասին: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում, փոխանցում է Lenta-ն:
«Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը հենց հիմա հարձակման է ենթարկվում։ Զգուշացրեք ամբողջ աշխարհին. Վենեսուելան հարձակման է ենթարկվել։ Նրանք հրթիռակոծում են», - գրել է Կոլումբիայի ղեկավարը։
Պետրոն կոչ է արել ամերիկյան պետությունների կազմակերպությանը և ՄԱԿ-ին անհապաղ հանդիպել:



