Ադրբեջանն ու Թուրքիան 33 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱդրբեջանն ու Թուրքիան 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր են ստորագրել, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Թուրք նախարարը հայտնել է, որ երկու օր առաջ Ադրբեջանի հետ բնական գազի ոլորտում նոր համաձայնագիր են ստորագրել:
«Երկու օր առաջ մենք Ադրբեջանի հետ 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման նոր համաձայնագիր ենք ստորագրել։ 15 տարվա ընթացքում Կասպից ծովի «Ապշերոն» հանքավայրից տարեկան կմատակարարվի 2,25 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2029 թվականին և կգործի մինչև 2040-ական թվականները։ Օգտագործելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները՝ մենք այդ գազը մեր երկիր կհասցնենք Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով»,- ասել է նա։



