Հաշվի առնելով, որ Վենեսուելան Վրաստանի oկուպացված շրջանները ճանաչել է որպես անկախ պետություններ՝ հույս ենք հայտնում, որ վերջին զարգացումները կհանգեցնեն այս անoրինական որոշման չեղարկմանը. Վրաստանի ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՄենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին՝ հույս ունենալով, որ ապագա գործընթացները կզարգանան Վենեսուելայի ժողովրդի շահերին համապատասխան, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն X հարթակում։
«Հաշվի առնելով, որ Վենեսուելայի իշխանությունները Վրաստանի օկուպացված շրջանները՝ Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան, ճանաչել են որպես անկախ պետություններ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, մենք հույս ենք հայտնում, որ վերջին զարգացումները կհանգեցնեն այս անօրինական որոշման չեղարկմանը՝ համապատասխան Վրաստանի ազգային շահերին և միջազգային իրավական սկզբունքներին», - նշել է նախարարությունը։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



