Սերբիան հույս ունի այս տարի ազատ առեւտրի պայմանագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիան հուսով Է 2016 թվականին ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ՌԴ-ում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը հայտարարել Է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:
«Ակնկալում ենք, որ այս տարի ազատ առեւտրի համաձայնագիր կստորագրվի Եվրասիական տնտեսական միության հետ, այնպես որ Սերբիան համաձայնագիր ունենա ԵԱՏՄ-ի բոլոր անդամների հետ»,-նշել Է նա:
ԵԱՏՄ-ն ստեղծվել Է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի բազայի վրա եւ գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից:
ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



