ԱՄՆ բանակի հրամանատարությունը հաստատել է ռուսական նավթատար նավի առգրավումը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է՝ ԱՄՆ չպետք է խոչընդոտի ռուսների արագ վերադարձը հայրենիք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ բանակի Եվրոպական հրամանատարությունը հաստատել է ռուսական «Маринера» նավթատար նավի առգրավումը Ատլանտյան օվկիանոսում։
Դրանում ներգրավված են եղել մի շարք ամերիկյան Pilatus U-28A Draco հատուկ նշանակության ինքնաթիռներ։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ն փորձում է առգրավել Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների միջև գտնվող ռուսական դրոշի ներքո նավարկող նավթատար նավը։ Նախկինում տանկերը կոչվում էր Bella 1, սակայն հետագայում փոխել է իր դրոշը և դարձել ռուսական նավ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հետևում է իրավիճակին և այն անվանել է աննորմալ։
Միացյալ Նահանգները չպետք է խոչընդոտի ռուսների արագ վերադարձը հայրենիք. հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ առևանգված «Մարիներա» տանկերի անձնակազմի մասին։
«Մոսկվան նաև պահանջում է, որ Միացյալ Նահանգները ապահովի Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը»,-ասված է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



