Կիևն ու Վաշինգտոնն Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ հերթական քննարկումն են անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուստեմ Ումերովը՝ համապատասխան գրառում կատարելով տելեգրամյան իր ալիքում։
«Մենք խորհրդակցությունների ևս մեկ փուլ անցկացրինք ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի, Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշների, Ջարեդ Քուշների և Սպիտակ տան պաշտոնյա Ջոշ Գրյունբաումի հետ։ Սա ամերիկյան կողմի հետ Փարիզում երկու օրվա ընթացքում երրորդ հանդիպումն էր», – գրել է Ումերովը։
Վերջինիս բնորոշմամբ՝ հանդիպմանը քննարկվել է ուկրաինական հակամարտության դադարեցման հարցը, ինչպես նաև օրակարգում ներառված են եղել Ուկրաինայի, եվրոպացի գործընկերների և Միացյալ Նահանգների մասնակցությամբ առաջնորդների մակարդակով հետագա շփումների հնարավոր ձևաչափերը։ Ռուստեմ Ումերովը նշել է, որ Վոլոդիմիր Զելենսկին լրացուցիչ կտեղեկացվի հանդիպման մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



