Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով

ԼԱՅՖ

Հաճույքի և առողջության ներդաշնակություն

Որքան էլ հայերս ավանդապաշտ լինենք, միևնույն է, ժամանակը չես կանգնեցնի: Այն իր ազդեցությունն է գործում մեր մտածողության, հայացքների, մոտեցումների վրա: Ու որքան էլ հավաստենք, որ հավատարիմ ենք մեր ազգային նկարագրին, այնուամենայնիվ, չի կարելի ժխտել, որ մենք նույնպես աստիճանաբար փոխվում ենք: 

Կարելի է երկար վիճել փոփոխությունների դրական և բացասական կողմերի շուրջ, սակայն փաստն այն է, որ մեր տատիկները մինչամուսնական սեռական կյանքը չէին ընդունում, հարսանիքից առաջ կուսությունից զրկվելն ամոթաբեր ու պախարակելի էին համարում: Ի տարբերություն մեր տատիկների, մեր մայրերն արդեն չէին ժխտում, որ սեռական կյանքը ոչ միայն ամուսնական  պարտականություն է, այլև՝ հաճույք: Մեր ավագ քույրերն ավելի առաջ անցան և կյանքի ընկեր ընտրելիս չէին թաքցնում, որ իրենց համար կարևոր են ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական հատկանիշները:

Հիմա արդեն կարելի է ասել, որ  այս առումով մենք  փորձում ենք ավելի պրակտիկ լինել: Հասարակական քննարկումների թեմա են դարձել այնպիսի հարցեր, որոնց վրա նախկինում տաբու էր դրված: Սակայն այժմ փորձենք սեռական հարաբերությունները դիտարկել առողջական տեսանկյունից, որը, անկասկած, շատ ավելի հրատապ է:
Փորձենք փակագծերը բացել և պարզել՝  երբ է «կարելի» սեքսով զբաղվել և երբ իսկապես «չի կարելի»:

 

Սեքսը՝ «կրիտիկական» օրերին

Նախկինում խորհուրդ չէին տալիս սեռական հարաբերություններ ունենալ, այսպես կոչված,  «կրիտիկական» օրերին: Այդ ժամանակ կնոջ արգանդի վզիկը բացված է, և միկրոօրգանիզմների ներս թափանցման վտանգ կա: Դաշտանի ժամանակ սեռական կյանքով զբաղվելիս մեծ է սեռական օրգաններում բորբոքումների առաջացման հավանականությունը: Սակայն արդի բժշկությունը շատ ավելի հանդուրժողաբար է մոտենում այդ օրերին սեքսով զբաղվելուն: Բժիշկներից ոմանք նույնիսկ վստահեցնում են, որ կրիտիկական օրերին սեռական կյանքով ապրելը նվազեցնում է ցավի ախտանիշը և հոգեբանորեն դրական ազդեցություն է գործում կնոջ վրա: Այնպես որ դաշտանի օրերին սեքսով զբաղվելը յուրաքանչյուր կնոջ անձնական հարմարավետության խնդիրն է: Իսկ հնարավոր վարակներից պաշտպանվելու համար այդ օրերին խորհուրդ է տրվում պահպանակ օգտագործել: Մի՛ մոռացեք, որ այդ օրերին նույնպես հնարավոր է հղիանալ, քանի որ սերմնաբջիջները կնոջ օրգանիզմում ակտիվությունը պահպանում են մեկ շաբաթ: 

Սակայն հիշեցնենք նաև, որ կան դեպքեր, երբ դաշտանի օրերին սեռական հարաբերություններից պետք է խուսափել: Դա վերաբերում է հատկապես այն կանանց, ում արգանդի դիրքը խորն է և իջած: Դաշտանի ժամանակ սեռական հարաբերություն ունենալու դեպքում նրանց մոտ արգանդից արյունը հոսում է արգանդախողովակներ: Դա հետագայում էնդոմետրիոզի առաջացման պատճառ է դառնում, որը չնայած բուժվում է, սակայն միշտ չէ, որ բուժումը հաջող է ավարտվում: Իսկ դա էլ իր հերթին կարող է հետագայում անպտղության հանգեցնել:       


Սեքսը՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման ընթացքում 

Միկոպլազմոզ, խլամիդիոզ, ուրեոպլազմոզ, գարդներելեզ, սնկային վարակներ… Սեռական ճանապարհով փոխանցվող ցանկացած վարակի բուժման ժամանակ բժիշկները հիմնականում խորհուրդ են տալիս խուսափել սեռական մերձեցումներից: Սակայն եթե ձեր ցանկությունը այնքան մեծ է, որ անտեսում եք արգելքները, անպայման պետք է պահպանակ օգտագործել, որպեսզի չվարակեք ձեր զուգընկերոջը և ինքներդ ձեզ պաշտպանեք կրկնակի վարակից:


Սեքսը՝ կանանց հիվանդությունների ժամանակ

Սեքսով խորհուրդ չի տրվում զբաղվել՝

ցիստիտի ժամանակ: Ի դեպ, ակտիվ սեքսը նույնիսկ կարող է հիվանդության սրացման հանգեցնել, որը այդպես էլ կոչվում է՝ «մեղրամսի ցիստիտ»:

Աճուկների բորբոքման ժամանակ, որպես կանոն, ցավի զգացողության պատճառով կինը սեքսով զբաղվելու ցանկություն չի ունենում: Բացի այդ, բուժման ժամանակ հեշտոցի լորձաթաղանթն ավելի խոցելի է դառնում և վնասվելու հավանականությունը մեծ է:    

Հեշտոցի բորբոքման ժամանակ սեռական կյանքը խստիվ արգելվում է:


Սեքսը վիրաբուժական միջամտություններից հետո

Հիմնականում այն դեպքերում, երբ վիրահատությունը կատարվել է փոքր կոնքում կամ առնչվում է  մարդու վերարտադրման համակարգին, բժիշկներն իրենք են մատնանշում, թե երբ կարելի է վերադառնալ սեռական կյանքին: Ընդհանրապես այդպիսի դեպքերում դա թույլատրվում է վիրահատությունից 2-4 շաբաթ  անց: Սկզբում պետք է սեքսով զբաղվելիս զգուշավորություն դրսևորել:

Աբորտից հետո սեռական հարաբերությունները երեք շաբաթ արգելվում են, քանի որ արգանդն այդ վիրահատությունից հետո երկար ժամանակ բաց վերք է կրում: Ամեն դեպքում այդ հարցը պետք է քննարկել բուժող բժշկի հետ: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ վիրահատությունները չեն կարող սեռական հարաբերություններից հրաժարվելու պատճառ լինել: Նույնիսկ արգանդը հեռացնելուց հետո դրանք հակացուցված չեն, ինչպես երբեմն թվում է վիրահատված կանանց: Եվ, ի դեպ, այդ միջամտությունը ամենևին էլ բարդույթների առիթ չպետք է դառնա, քանի որ ձեր զուգընկերը ոչ մի փոփոխություն չի զգա:


Սեքսը հղիության ժամանակ

Ոչ միայն թույլատրվում է, այլև անհրաժեշտ է£ Սեռական մերձեցման ժամանակ կնոջ ապրած հաճելի զգացողությունը բարենպաստ ազդեցություն է ունենում ապագա երեխայի վրա: Պարզապես ամեն ինչում խելացի մոտեցում է պետք:

Հղիության ժամանակ սեռական հարաբերությունները սահմանափակվում են, եթե՝

հղիության ընդհատման վտանգ կա,
ընկերքի դիրքն առաջնային է,
հղիությունը բազմապտուղ է,
առկա են ամնիոնիտի ախտանշաններ,
հղիությունը բարդություններով է ընթանում,

տղամարդու սեռական ուղիների միկրոֆլորայի հետազոտման արդյունքները բացասական են (այդ դեպքում խորհուրդ է տրվում ծննդաբերությունից 1-1,5 ամիս առաջ պահպանակներ օգտագործել, պտղի վարակման հավանականությունը նվազեցնելու համար):
Եթե կինը սեռական հարաբերությունից հետո ցավեր է ունենում, կամ սեռական ուղիներում արյունահոսություն է նկատվում, խորհուրդ է տրվում սեռական մերձեցումները դադարեցնել և անպատճառ բժշկի դիմել:

Նախկինում բժիշկները խորհուրդ էին տալիս սեռական հարաբերությունները սահմանափակել հղիության առաջին և երրորդ եռամսյակներում, պատճառաբանելով, որ հակառակ պարագայում հնարավոր է վիժում կամ վաղ ծննդաբերություն: Այժմ բժիշկները հետևյալ խորհուրդներն են տալիս (եթե, իհարկե, հղիության ընթացքը ծանր չէ).

Առաջին եռամսյակ.  սեռական հարաբերությունները թույլատրվում են, սակայն պետք է զգուշություն պահպանել:

Երկրորդ եռամսյակ. սա մերձեցման ամենահարմար ժամանակահատվածն է: Թունավորվածությունն անցել է, առողջությանը սպառնացող վտանգը նվազագույն աստիճանի է, պաշտպանվելու կարիք չկա:

Երրորդ եռամսյակ. սեռական կյանքը կրկին զգուշավորության փուլում է թե՛ դիրքերի, թե՛ հաճախականության առումով: Սակայն օրգազմը, ինչպես նախկինում, դրական է ազդում երեխայի վրա:

Ծննդաբերության կանխատեսվող օրվանից 2-2,5 շաբաթ առաջ խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություններից: Այդ ժամանակ պտղի գլուխը շատ մոտ է գտնվում արգանդի վզիկին, և մեծ է վաղաժամ ծննդաբերության վտանգը:


Սեքսը ծննդաբերությունից հետո 

Նվազագույնը վեց շաբաթ (իսկ բժիշկներից շատերը գտնում են, որ խելամիտ է երկու ամիս) սեռական մերձեցումների մասին պետք է մոռանալ, քանի որ արգանդը և սեռական ուղիները պետք է վերականգնվեն, ինչպես նաև դրանց վարակման հավանականությունը շատ մեծ է: Երկու ամսից, երբ դուք և ձեր զուգընկերն կարոտագին կգրկախառնվեք, պաշտպանվելու խնդիրը մի անտեսեք:

Ինչպես տեսնում եք, հիմնականում սեռական հարաբերությունները չեն արգելվում: Եվ մեր մարմինն էլ ոչ թե սթրեսների, այլ հաճույքների աղբյուր է, հատկապես, եթե մենք  հոգում ենք մեր առողջության մասին:

ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր Կամենդատյան