Իրանը պատրաստ է նաև պատերազմի․ Արաղչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին բարձրաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները և հայտնել դրանց պատրաստակամության մասին: Սակայն, նրա կարծիքով, դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և շահերի սկզբունքների վրա։
Նրա խոսքերը Բեյրութում կայացած մամուլի ասուլիսից մեջբերում է Al Arabiya պարբերականը։
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նաև պատերազմի: Նա Լիբանան կատարած այցի նպատակն է համարել երկկողմ կապերի ընդլայնումը և Իսրայելի կողմից տարածաշրջանի անվտանգության «մարտահրավերների և սպառնալիքների» քննարկումը:



