Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը ոչ մի օր չի կորցնում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավանքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի օր չի կորցնում։ Սուրբ Ծննդյան տոնը փչացնելուց հետո Փաշինյանը երեկ էլ հայտարարել է, թե տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը։ Թե ովքեր են խորհրդի կազմում, հայտնի չէ, ըստ ամենայնի, տիրադավ 10 եպիսկոպոսները, ինքը՝ Փաշինյանը, թեև նա հայտարարել էր, որ այլ անձինք ևս կարող են ներգրավել այդ խորհրդի կազմում։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, թե քննարկվել են եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը, առաջիկա աշխատանքների շրջանակը, նաև քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացման ուղղված գործողությունները, կայացել են անհրաժեշտ որոշումներ։

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու վերնախավն ու Ամենայն հայոց կաթողիկոսը ձեռքերը ծալած չեն նստել։ Արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի խոսքով, եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրավիրել։ «Շուտով դուք դրա մասին ևս կիմանաք։ Երբեք չթվա, թե այդ նիստը սարերի հետևում է։ Չէ՛, շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, նրանք կսթափվեն, կհասկանան, նաև համարժեք կգնահատեն ճնշումները և կլինեն եկեղեցու մեջ»,– ասել է Դանիելյանը։ Նա հստակ ժամկետ չի նշել` հավելելով, որ ժողովը չի ձգձգվի, քանի որ կան շատ կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն այդ մակարդակով։
Մեկ անգամ արդեն ժողովը հետաձգվել էր, և ինչը թույլ էր տվել Փաշինյանին և նրա միացած եպիսկոպոսներին կեղծ հայտարարություններ անել, փորձելով առաջ մղել իրենց օրակարգերը։ Որքան Հայ առաքելական եկեղեցին ուշացնի այդ ժողովի գումարումը, ինչպես նաև տիրադավ եպիսկոպոսներին ու այլ հոգևորականների կարգալույծ անելու գործընթացը, այնքան ավելի գործող իշխանությունների դիրքերը ամրապնդվելու են, ուստի հարկավոր է օր առաջ իրականացնել բոլոր այդ գործողությունները՝ Փաշինյանին և նրա կողմնակիցներին զրկելով մանևրելու հնարավորությունից։

Մանե Սարգսյան

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է