Բրիջիտ Բարդոյի ամուսինը պատմել է, որ դերասանուհին ցանկացել է վերջ դնել կյшնքին ուժեղ ցավերի պատճառով
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեն Տրոպեզում տեղի է ունեցել ֆրանսիական կինոյի սեքս-խորհրդանիշ Բրիջիտ Բարդոյի հուղարկավորությունը, ով մահացավ մեկ շաբաթ առաջ 91 տարեկան հասակում: Դերասանուհու ամուսինը՝ Բեռնար դ'Օրմալը, պատմել է դերասանուհու վերջին խոսքերը և բացահայտել մահվան պատճառը:
Բարդոն մահացել է քաղցկեղից, որի պատճառով նա երկու վիրահատության ենթարկվեց։ Նա իր վերջին օրերն անցկացրել է ամուսնու և ընտանի կենդանիների հետ: Դ'Օրմալի խոսքով՝ աստղը ցանկացել է վերջ դնել կյանքին ուժեղ ցավերի պատճառով։ Նա Paris Match-ին տված հարցազրույցում պատմել է, որ վերջին ամիսներին Բարդոն հայտարարել է, որ հոգնել է և ուզում է հեռանալ։

Բրիջիտ Բարդոտի հուղարկավորությանը ներկա էին նրա ընկերները, գործընկերները, կենդանիների իրավունքների պաշտպանները, ամուսինը և նրա 65-ամյա որդին՝ Նիկոլա-Ժակ Շարիեն, իր ընտանիքի հետ՝ կինը՝ Անն-Լին Բյորկանը, դուստրերը՝ Աննան և Թեան, և թոռները։




Հետևեք մեզ՝ այստեղ



