Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե «ՍՍ» տառերը Սերժ Սարգսյանի անվանատառերն են, սխալ է և փաստերով չի հաստատվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսուհետ ՀՀ վարչապետին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլը կունենա նոր պետական համարանիշ։ Վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի ներկայիս «001 UU» թվատառային համադրությունը կփոխարինվի միայն մեկ նիշով՝ «1» թվով՝ կողքին եռագույնը։ Այս մասին գրում է fip-ը:
Պետհամարանիշի փոփոխության առաջարկը հիմնավորվում է ՀՀ կառավարության 1251-Ն որոշմամբ, որով սահմանված են պետական համարանիշերի Ձև N 5-ի 27-րդ և 27.1-ին տեսակների պատկերները։ ‘
Համարանիշների այս տեսակը տարբեր տարիների տարբեր պաշտոնների համար է կիրառվել՝ պայմանավորված երկրի կառավարման մոդելի փոփոխությամբ։
Այժմ, Կառավարության հունվարի 8-ին կայացրած որոշմամբ, այն կունենա հետևյալ տեսքը՝
Տրանսպորտային միջոցներին, դրանց շահագործման ու ընդհանրապես ճանապարհային երթևեկության կարգուկանոնին առնչվող և 2010 թվականին ընդունված ու դրանից հետո տարբեր տարիներին պարբերական փոփոխությունների ենթարկված Կառավարության որոշման ինկորպորացված տարբերակում նշվում է, որ առանձնացված համարանիշեր ունեցող 27 տեսակը սպասարկում է ՀՀ վարչապետին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հետևեք մեզ՝ այստեղ




