Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եղվարդում․ վիրավորները հնդիկներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ճանապարհին եղել է մերկասառույց, եղանակն՝ էլ ձյուն ու անձրև։ Իսկ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։
Հետևեք մեզ՝ այստեղ



