Հայաստանը ռուսական շոկոլադի խոշորագույն գնորդների հնգյակում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անցյալ տարվա առաջին ինն ամիսներին ամենաշատ ռուսական շոկոլադ են ներմուծել Ղազախստանը, Բելառուսը և Ուզբեկստանը, դրա մասին հայտնել է РИА Новости-ին՝ հղում անելով բաց տվյալներին և ՄԱԿ-ի Comtrade հարթակի վրա հիմնված հաշվարկներին։
Ըստ «Ագրոէքսպորտ»-ի՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների՝ Ղազախստանը Ռուսաստանից ներմուծել է 192 միլիոն դոլարի, Բելառուսը՝ 123 միլիոն դոլարի, իսկ Ուզբեկստանը՝ ավելի քան 68 միլիոն դոլարի շոկոլադ։ РИА Новости-ի հաշվարկներով՝ այդ երկրներն անցյալ տարվա առաջին ինն ամիսներին ռուսական շոկոլադի խոշորագույն գնորդներն էին։
Առաջատար հնգյակում են նաև Ադրբեջանը, որը ներմուծել է 48 միլիոն դոլարի, և Հայաստանը՝ 28,5 միլիոն դոլարի շոկոլադ։ Նրանց հաջորդում են Ղրղզստանը (26,1 միլիոն դոլար), Վրաստանը (19,5 միլիոն դոլար) և Չինաստանը (14,4 միլիոն դոլար)։
Առաջատար տասնյակը եզրափակել է Մոլդովան՝ 7,7 միլիոն դոլարով և Սերբիան՝ 6,8 միլիոն դոլարով։ Առաջին 15-ի մեջ էին Գերմանիան (4,8 միլիոն դոլար), Իսրայելը (2,1 միլիոն դոլար), Միացյալ Նահանգները (1,9 միլիոն դոլար), Լատվիան (1,4 միլիոն դոլար) և Սաուդյան Արաբիան (գրեթե 735,000 դոլար):
Հետևեք մեզ՝ այստեղ



