Երեւանում տնտեսվարողների կողմից ձյունը չմաքրելու հետ կապված կազմվել է 280 արձանագրություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս օրերի ընթացքում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների կողմից ընդհանուր առմամբ կազմվել են շուրջ 280 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և հարուցվել են վարչական վարույթներ։ Այս մասին NEWS,am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից անդրադառնալով՝ անշարժ գույք շահագործող տնտեսվարողների կողմից ձյունը չմաքրելուն։
«Երևանի ավագանու սահմանած պարտադիր կարգի համաձայն՝ անշարժ գույք շահագործող տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը։
Պարտավորությունը ներառում է ոչ միայն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից։
Վարչական շրջանները շարունակում են տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ սահմանված կարգի պահպանումն ապահովելու նպատակով։
Այս օրերի ընթացքում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների կողմից ընդհանուր առմամբ կազմվել են շուրջ 280 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և հարուցվել են վարչական վարույթներ»,– ասվում է գրավոր պատասխանի մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



