Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հրահանգ է իջեցնում խանութ փակելու, որի իրավական որևէ իրավունքը ինքը չի կարող ունենալ․ Նաիրի Սարգսյան
ԲԼՈԳՄանր, միջին բիզնեսը հռչակում է իր կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում՝ յուրաքանչյուր տարվա բյուջեում, որ փոքր ու միջին ձեռնարկությունների համար բարենպաստ դաշտ է ապահովելու, որպեսզի իրենք կարողանան ավելանան, զարգանան ու աճեն: Զուգահեռ՝ հարկային դրույքաչափերը բարձրացնում է, հարկային տեռորի է ենթարկում, վարչարարությունը խստացնում է, անունն էլ դրել է՝ «ագրեսիվ հարկային վարչարարություն»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում ասել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հրահանգ է իջեցնում խանութ փակելու, որի իրավական որևէ իրավունքը ինքը չի կարող ունենալ: Եթե մարդը կատարել է որոշակի արարք՝ որը պարունակում է հանցանքի տարրեր, ապա դրա համար գոյություն ունեն իրավական պատժիչ միջոցներ, գործողություններ, սանկցիա: Սա՝ եթե տանում ենք դեպի քաղաքականություն, դիկտատուրայի վերջնական հաստատման փուլի մասին է խոսում»,-ասել է նա։



