Գազի բալոնի պայթյուն Պակիստանում. զոհվել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ հարսն ու փեսան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրակի վաղ առավոտյան Պակիստանի մայրաքաղաքում հարսանեկան խնջույքից հետո տանը տեղի ունեցած գազի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, այդ թվում՝ հարսն ու փեսան, հայտնում է Associated Press-ը։
Իսլամաբադի ոստիկանության տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ նորապսակների հարսանիքը տոնելու համար հավաքված հյուրերը քնած են եղել տանը։
Յոթ մարդ վնասվածքներ է ստացել։ Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնի բնակելի թաղամասերից մեկում։
Ըստ կառավարության ներկայացուցիչ Սահիբզադա Յուսուֆի, իշխանությունները պայթյունի մասին տեղեկացվել են կիրակի վաղ առավոտյան, և ոստիկանները շարունակում են հետաքննությունը։ Նա նաև հավելել է, որ վնասվել են նաև մոտակա որոշ տներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



