Փեդին ցանկանում է, որ ես վնաuվածք ստանամ․ ես նրա համար մղձшվանջ եմ. Արման Ծառուկյան
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը արձագանքել է դիվիզիոնի 5-րդ համար, անգլիացի Փեդի Փիմբլեթի աղմկահարույց հայտարարությանը։
Ավելի վաղ Փիմբլեթը ցանկություն էր հայտնել, որ հայ մարտիկը «վիզը կոտրի» գրեփլինգի գոտեմարտերից մեկի ժամանակ։
«Փեդին ցանկանում է, որ ես վնասվածք ստանամ։ Այդ դեպքում նա ստիպված չի լինի մենամարտել ինձ հետ։ Ես նրա համար մղձավանջ եմ, և Փիմբլեթը գիտի, որ մեր մենամարտում պարտվելու է։ Պեդին կփորձի խուսափել ինձնից իր ամբողջ կյանքի ընթացքում»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Red Corner MMA-ը։
Հիշեցնենք, որ 29-ամյա Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2015 թվականի սեպտեմբերին։ MMA-ում նա տոնել է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և կրել 3 պարտություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



