Ոստիկանության կրթահամալիրի մոտ «Honda Elysion»-ը գլխիվայր շրջվել է․ տարածքում եղել են արնшնման հետքեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, հայտնաբերել են «Honda Elysion» մակնիշի վնասված ավտոմեքենա, իսկ դրսում՝ տարբեր հատվածներում, արնանման հետքեր և ճանապարհային երթևեկությունը կարգավորող կոտրված ցուցանակ, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարեկները քաղաքացու չեն հայտնաբերել։ Այս պահին միայն ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ մեկ հոգու քաղաքացիները օգնություն են ցուցաբերել, ապա դեպքի վայրից տեղափոխել են։
Արդյոք վիրավոր քաղաքացուն տուն են տեղափոխել, թե հիվանդանոց, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը պարեկները պարզում են։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Ավտոմեքենան էլ ավտոքարշակի միջոցով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ճանապարհը եղել է անցանելի։
Հետևեք մեզ՝ այստեղ



