Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն տանուլ է տվել ու շարունակում է տանուլ տալ Հայ առաքելական եկեղեցին վերացնելու նպատակով դեռ անցյալ տարվա մայիսից սկսած ագրեսիվ պատերազմում:

Ճիշտ է, Փաշինյանը պատանդառել է Եկեղեցու չորս սրբազանների, որոնք մտացածին մեղադրանքներով կալանավորված են, այդ թվում՝ Մայր Աթոռի դիվանապետը, երկու գործող թեմակալ առաջնորդներ, մեկ նախկին թեմակալ առաջնորդ: Փաշինյանի իշխանությունը նույնքան մտացածին պատրվակներով կալանավորել է Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն: Ավելին, Փաշինյանին հաջողվել է ուժային ու հատուկ ծառայությունների միջոցով, ինչ­ինչ եղանակներով, ըստ տարածված խոսակցությունների, շանտաժով ու ահաբեկումներով դավաճաններ գտնել հոգևորականների շարքերում: Համենայն դեպս, հայտնի դարձավ 10 տիրադավ եպիսկոպոսների մասին, որոնք, իհարկե, փոքրաթիվ են: Դե, այդպիսի մի 10­15 հոգևորական էլ գտան, լավ, թող լինի 20, ինչով այդքան հպարտանում են ՔՊ­ում: Այսինքն, ավելի քան 600 հոգևորականից մի 30 տիրադավ: Այս ամենը ճիշտ է, բայց միայն այդքանը:

Փաստն այն է, որ, ի տարբերություն քպականների, կից սատելիտների, մի քանի տիրադավների, հայ ժողովուրդը, հայ հոգևորականները, իրենց ճնշող մեծամասնությամբ, կանգնած են ազգային Եկեղեցու, Մայր Աթոռի ու Վեհափառի կողքին: Ու քանի որ գնալով Փաշինյանը ձախողվում է նաև այս հարցում, նա նորանոր բաներ է մտմտում: Եվ այս տարին ևս «շռնդալից» սկսեց: Մասնավորաբար, ինքն իրեն «թունդ քրիստոնյա» համարող Փաշինյանը որոշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդի օրով եկեղեցու մոտ քաղաքական միտինգ անել՝ «բերման ենթարկված» կողմնակիցների և քաղաքացիական հագուստների տակ թաքնված ուժայինների համար:

Ի դեպ, հատկանշական է, որ չնայած տիրադավ եպիսկոպոսների անընդունելի ու անընկալելի, անգամ՝ վրդովեցուցիչ պահվածքին, Վեհափառը նաև Սուրբծննդյան իր պատգամում որոշակի տեղ թողեց նրանց՝ դարձի գալու համար: Սակայն նրանք, ում ժողովուրդն արդեն կնքել, եթե չասենք՝ խարանել է որպես տիրադավների, ոչ միայն դա չգնահատեցին, այլև լրացուցիչ անգամ ցույց տվեցին, որ դարձել են իշխող խմբակի կուսակցական ու քաղաքական շահերի պարզունակ սպասավորները: Այսինքն, ոչ թե Եկեղեցուն, Աստծուն ու հավատին են ծառայում, այլ... անձամբ Նիկոլ Փաշինյանին:

Հանրագումարում, հիշեցնենք, Ամենայն հայոց կաթողիկոսը Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից ազատեց երդմնազանց, իր իսկ տված ուխտից ելած եպիսկոպոսներից Գևորգ Սարոյանին: Դա, կարելի է ասել, նաև հանրային պահանջ էր:

Շարունակությունը չափազանց ուշագրավ ստացվեց:

Ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր համար Կաթողիկոսի որոշումը արժեք չունի, ուստի հիշյալ Գևորգ Սարոյանը շարունակում է մնալ ՀԱԵ նշված թեմի առաջնորդ:

Այստեղ կարելի էր մի ամբողջ իրավագիտական թեկնածուական թեզ գրել՝ վերլուծելով Սահմանադրության և օրենքների այն դրույթները, որոնք ուղղակիորեն խախտում է Նիկոլ Փաշինյանը: Նա, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, բացարձակապես իրավունք չունի որևէ կերպ միջամտելու Հայ առաքելական եկեղեցու գործունեությանն ու ներքին ինքնակառավարման հարցերին: Բայց թողնենք դա իրավագետներին, որոնցից շատերը արձանագրել և ընդգծել են սահմանադրական կարգի խախտման հանգամանքը:

Փաշինյանը, տեսեք, տեսեք, Գարեգին Երկրորդին Կաթողիկոս չի համարում: Փաշինյանի «համարումներին» դեռ հպանցիկ կվերադառնանք: Բայց արժեր այստեղ շեշտել ամենից կարևոր, եթե չասվի՝ առանցքային պարագան: Շատ կներեք, իսկ Նիկոլ Փաշինյանն այս պարագայում ո՞վ է, որ մի հատ էլ Եկեղեցու հետ կապված ինչ­որ բան համարի կամ չհամարի: Նա, իհարկե, կարող է իր կարծիքն ունենալ, ինչպես մյուս բոլոր հայերը, բայց ոչ ավելին: Այսինքն, այդ կարծիքը չի կարող որոշիչ կամ նշանակալից լինել: Այո, Նիկոլ Փաշինյանը, ի դժբախտություն Հայաստանի ու հայ ժողովրդի, ՀՀ կառավարության ղեկավարն է, ՀՀ վարչապետը: Ու՝ ի՞նչ: Իսկ Եկեղեցու տեսանկյունից՝ ոչինչ: Նա հոգևոր առումով Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ հոտի 1 (մեկ) շարքային անդամ է: Սա՝ լավագույն դեպքում, եթե ընդունենք, որ իսկապես ՀԱԵ զավակ է, ինչը շատերը կասկածի տակ են դնում: Ու՝ վե՛րջ:

Այնպես որ, Հայ առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի վերաբերյալ Փաշինյանի ասածները չեն կարող որևէ արժեք ունենալ Եկեղեցու համար: Մանավանդ, եթե նկատի ունենաք, թե ինչ կարգի չարություն, ներքին ատելություն ու ներքին թշնամանք տարածող անձնավորություն է «բանախոսը», որքան ավերներ, կորուստներ ու քանի­քանի՜ հազար լուսավոր հայ տղաների մահ է բերել իր ձախավեր գործունեությամբ, քանի­քանի՜ հազար մոր է որդեկորույս դարձրել, քանի ու քանի հազար հայի է տնազուրկ և հողազուրկ դարձրել:

Նման մե՞կը պետք է դատողություններ անի մեր հավատի, Եկեղեցու ներքին հարցերի կամ կառավարման վերաբերյալ: Ի՞նչ իրավունքով: Իրավական իրավունք չունի, բարոյական՝ երիցս չունի:

Թե բա՝ ինքը Կաթողիկոսին Կաթողիկոս չի համարում: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, որ Փաշինյանի սիրելի Գևորգ Սարոյանը այն պաշտոնին, որից ազատվել է, ժամանակին նշանակվել է նույն Կաթողիկոսի որոշմամբ: Փաշինյանը ուրիշ բաներ էլ է համարում: Փաշինյանն ու ՔՊ­ն, օրինակ՝ համարում են, որ Արարատ սարը պետք է հողին հավասարեցվի կամ առնվազն ջնջվի հայության պատմական հիշողությունից: Նրանք համարում են, որ Արևմտյան Հայաստան կա՛մ չկա, կա՛մ, ընդհանրապես, դա Երևանի Հարավ­արևմտյան թաղամասն է: Նրանք համարում են, որ Արցախն ադրբեջանական է: Նրանք համարում են, որ Մաշտոցի պատկերը պիտի Այբբենարաններում չլինի, նրանք համարում են, որ թուրքերն իրենց եղբայրներն են, իսկ հայ հոգևորականները՝ թշնամի...

Փաշինյանը հայկական հնությունները հավաբուն է համարում նաև...

Էլի շատ բան են համարում: Բայց Հայաստանում ու Սփյուռքում միլիոնավոր մեր հայրենակիցներ էլ համարում են, որ Փաշինյանը վարչապետ չէ ու չպետք է վարչապետ լինի: Եվ՝ ի՞նչ, այդ մարդիկ չկատարեն կառավարության որոշումնե՞րը, ԱԺ ընդունած օրենքնե՞րը, չվճարե՞ն հարկերը, չմուծե՞ն կումունալները... Այդպես կլինի՞: Նույն այդ միլիոնավոր մարդիկ կարծում են, որ Փաշինյանը անպայման պետք է հեռանա: Բա ինչո՞ւ չի հեռանում: Եվ ինչո՞ւ է կարծում, որ մի Նիկոլ Փաշինյանի ու մի քանի քպականների և տիրադավների «համարելով» մեր Վեհափառը պետք է հեռանա: Չկա ու չի կարող լինել նման բան:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ Շարմազանով