Պատմական փաստաթուղթ է պատրաստվում. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ներկայացվել է մեր ամբողջ բանակցային թիմի մանրամասն զեկույցը ամերիկյան կողմի հետ հաղորդակցության վերաբերյալ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք քննարկեցինք հաջորդ երկու շաբաթվա ժամանակացույցը՝ հանդիպումների, փաստաթղթերի պատրաստման և հնարավոր ստորագրման համար։ Ես հանձնարարեցի, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի փաստաթուղթը վերջնականապես մշակվի և ներկայացվի ամենաբարձր մակարդակով քննարկման։ Դա պետք է լինի պատմական նշանակության փաստաթուղթ, և հենց այդ մակարդակին է հասնում տեքստը։
Հասկանում ենք, որ ամերիկյան կողմը Ռուսաստանի հետ կապի մեջ է պատերազմի ավարտի հիմնական քաղաքական շրջանակի վերաբերյալ։
Մենք ձևակերպել ենք մեր տեսլականը, և Ռուսաստանից պետք է լինի հստակ արձագանք՝ արդյոք նրանք պատրա՞ստ են պատերազմն ավարտել իրատեսական պայմաններով։
Եթե նման պատրաստակամություն չլինի, Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի։ Կարծում ենք՝ ճիշտ մարտավարությունը թե՛ ստվերային նավատորմի տանկերների, թե՛ ֆինանսական սխեմաների հետ գործ ունենալն է, որոնք օգնում են աշխարհի այլ մասերում գտնվող մարգինալ ռեժիմներին շրջանցել իրենց նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Նմանատիպ գործելակերպը պետք է տարածվի նաև Ռուսաստանի վրա. եթե այնտեղ ընտրվի պատերազմը, աշխարհի պատասխանը պետք է լինի ռուսական արտահանման եկամուտների առավելագույն սահմանափակումը»,- շեշտել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



