National Geographic-ը ճանապարհորդներին է ներկայացրել Հայաստանի հինգ ամենագեղեցիկ վանքերը
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
National Geographic-ը ճանապարհորդներին է ներկայացրել Հայաստանի հինգ ամենագեղեցիկ վանքերը։
Մասնավորապես, հեղինակավոր հեռուստատեսային ցանցը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել այցելել Գեղարդի վանք, Տաթևի վանք, Նորավանք, ինչպես նաև Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։
«Ժայռափոր մատուռներից մինչև բարձրադիր ամրոցներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված այդ վայրերը ճանապարհորդներին հնարավորություն են տալիս ծանոթանալ 17 դարերի ծիսակատարություններին և արհեստներին։
301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունումից ի վեր երկրի վանքերը կենտրոնական դեր են խաղացել նրա կրոնական ավանդույթներում։ Տասնյոթ դար անց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված այս վայրերը դարձել են հասարակական կյանքի կարևոր կենտրոններ՝ արտացոլելով և ձևավորելով աշխարհի առաջին քրիստոնյա ազգի մշակույթը»,- գրում է National Geographic-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



