Խավի Ալոնսոն հեռացվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնից
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խավի Ալոնսոն փոխադարձ համաձայնությամբ լքել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է մադրիդյան ակումբի կայքը։
44-ամյա մարզիչը գլխավորում էր թիմը ընթացիկ մրցաշրջանում։ Կիրակի օրը «Ռեալ Մադրիդը» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում 3-2 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։
«Խավի Ալոնսոն միշտ սիրված և հարգված կլինի «Ռեալ Մադրիդի» բոլոր երկրպագուների կողմից, քանի որ նա ակումբի լեգենդ է և միշտ ներկայացրել է մեր արժեքները։ «Ռեալ Մադրիդը» միշտ կլինի նրա տունը։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ալոնսոյին և նրա ողջ թիմին այս ընթացքում իրենց աշխատանքի ու նվիրվածության համար և մաղթում է նրանց հաջողություն այս նոր փուլում», - ասվում է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



