Կուրսկում մուրճով դպրոց ներխուժած դեռահասը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանը Կուրսկի մարզի 17-ամյա բնակչին դատապարտել է ութ տարվա ազատազրկման ուղղիչ գաղութում։ Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու, ահաբեկչական հարձակման փորձ կատարելու և ահաբեկչություն հրահրելու մեջ, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։
Քննությամբ պարզվել է, որ 2025 թվականի հունվարին կասկածյալն ահաբեկչական հարձակումների կոչ անող նյութեր է հրապարակել առցանց։ Այդ նյութերում նա միաժամանակ արդարացրել է ահաբեկչությունը։
Նույն օրը հարձակվողը մուրճով կոտրել է ավտոմեքենայի ապակին։ Այնուհետև դեռահասը մոտեցել է Կուրսկի թիվ 54 դպրոցին և կոտրել մուտքի դռան ապակին։ Դրանից հետո նա փորձել է հրդեհել դպրոցը, սակայն փորձն անհաջողությամբ է պսակվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



