Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Արա Պողոսյանը բավականին մտահոգիչ է որակում Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Իրանը սովորական երկիր չէ, սովորական պայմաններում և սովորական աշխարհագրությամբ ապրող երկիր չէ։ Իրանը գտնվում է չափազանց կարևոր աշխարհագրական դիրքում, և ցանկացած ապակայունացում Իրանում հատկապես մեզ համար չափազանց զգալի է լինում։ Հաշվի առնենք նաև Իրանի էներգետիկ նշանակությունը համաշխարհային շուկայում, նաև տարածաշրջանային քաղաքականության մեջ, սա իսկապես կարևոր ուղղություն է մեզ համար։ Գործնականում Հայաստանից և հայ ժողովրդից շատ բան կախված չէ՝ կապված Իրանում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այդ զարգացումները, այսպես, թե այնպես, լինելու են Իրանի ժողովրդի որոշմամբ, բնականաբար, արտաքին միջամտությունը կա ու կլինի, և լայն առումով սա պայքար է հզոր երկրների միջև»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նրա կարծիքով, առավելագույնը, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է անել, իր բեռների փոխադրման ճանապարհների դիվերսիֆիկացիան է, որը պետք է արդեն կատարած լինեինք։ «Իշխանությունները կասեն, որ Ադրբեջանի միջոցով կարող ենք դա անել, սակայն սա իր հերթին ռիսկային է մեզ համար այն իմաստով, որ հավել յալ կախվածություն է առաջացնելու Ադրբեջանից, ինչը մեզ համար լի է բազմաթիվ վտանգներով, այդ թվում՝ նաև որոշակի քաղաքական զիջումների վտանգով, տարածաշրջանային զարգացումների իմաստով որոշակի զիջումների վտանգով, այսինքն՝ փոխկապակցվածությունը տարածաշրջանում, որին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան, հանգելու է նրան, որ Հայաստանի համար ստեղծվելու են բավական ռիսկային իրավիճակներ։ Այլ հարց է, որ Իրանում լավագույն սցենարը երկրի կայունության վերականգնումն է, որովհետև այդ կայունությունը ուղիղ անդրադարձ է ունենալու նաև Հայաստանի մանևրելու հնարավորությունների վրա։ Մյուս ռիսկը, որը կարող ենք ունենալ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, փախստականների անվերահսկելի հոսքն է։ Հայաստանի Հանրապետությունը պատրա՞ստ է նման սցենարի, ինչպիսի՞ միջոցներ կարող է ձեռնարկել, վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ կարող է ունենալ, փախստականներին ապաստարաններ տրվելո՞ւ են, թե՞ ոչ։ Թե՞ Հայաստանը լինելու է տարանցիկ գոտի։ Սրանք չափազանց կարևոր խնդիրներ են, որոնք պետք է Հայաստանի իշխանությունները, առնվազն որպես հավանական սցենար, իրենց առաջ ունենան։ Այս սցենարի բացակայությունը և դրան պատրաստ չլինելը կարող է նաև Հայաստանի Հանրապետությունում հանգեցնել ապակայունացման լուրջ ռիսկերի»,-նշում է մեր զրուցակիցը։

Ապակայունացած աշխարհում Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ խաղաղության կղզյակ են ստեղծում մեր տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ ակտիվանում են «Թրամփի ուղու» շուրջ գործընթացները։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։

Կարծես թե, Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի շուրջ համաձայնությունները, քննարկումները, փաստաթղթերը միս ու արյուն են ստանում։ Քաղաքագետի խոսքով, Հայաստանի համար կարևոր է, որ այստեղ որոշակի կարգավիճակ, այնուամենայնիվ, կա։ «Սակայն գոնե ինձ համար մտահոգիչն այն է, որ այս փաստաթուղթը նաև այն մասին է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ռիսկեր կան։ Ինչպե՞ս է դա արտահայտվում փաստաթղթում։ Փորձեցի զուգահեռ այլ նմանատիպ նախագծերի հետ համեմատել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվել։ Զուգահեռ նախագծերում երբևէ այսքան չի շեշտվում տվյալ երկրի ինքնիշխանության, իրավազորության մասին։ Այս փաստաթուղթը գլխավորապես ունի քաղաքական նշանակություն։ Հիմա Հայաստանի իշխանությունները և նրանց մերձավորները կսկսեն խոսել այն մասին, որ տեսնում եք՝ փաստաթղթում ամեն երկրորդ պարբերությունից հետո գրված է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության մասին։ Իրականում այս տերմինների այսքան շատ կիրառումը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ կան ռիսկեր, որոնք փարատելու համար է, որ այս փաստաթղթում այդքան շատ շեշտվում են այս տերմինները։ Կարծում եմ, որ փաստաթուղթը գլխավորապես քաղաքական բովանդակություն ունի, և հաջորդը՝ անորոշություններն են չափազանց շատ այս փաստաթղթում, մասնավորապես՝ «front office»-ի արտապատվիրակումը մասնավոր ընկերությունների։ Հստակեցված չէ, թե որ երկրի ռեզիդենտ է լինելու այդ մասնավոր կազմակերպությունը, ովքեր են լինելու աշխատակիցները։ Մյուսը, ինչի մասին կարող ենք խոսել, այն է, որ երթուղու անվտանգության ապահովման խնդիրն է արտապատվիրակվում մասնավոր պահնորդական կազմակերպության։ Մեզ համար գոնե հստակ չէ, թե որ երկրին է այն պատկանելու, ինչպիսի գործառույթներ է ունենալու, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ինչ գործառույթներ են ունենալու, թեպետ դեկլարատիվ հնչեցվում է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ունենալու են գործառույթներ, սակայն հստակ չէ, թե այդ գործառույթները ինչպիսին են լինելու։ Օրինակ՝ եթե հանցագործություն է տեղի ունենում այս ճանապարհի վրա, որ երկրի քննչական մարմիններն են կատարելու քննչական գործողություններ, որ երկիրն է ձերբակալելու, որ երկրում է դատական պրոցես լինելու։ Դրանց մասին այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, ընդհակառակը, այս փաստաթուղթը ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ փաստաթուղթ»,-հավելում է նա։

Մեր երկրի տարածքով անցնող ճանապարհի մասին դիտարկումների համատեքստում Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում է երկրի ինքնիշխանության շեշտումը և այն, որ այդ ճանապարհը միջանցք չէ։ Ամեն ջանք գործադրվում է հանրությանը համոզելու, որ ճանապարհի տեսքով միջանցք չի զիջվել, չնայած Ադրբեջանից հնչող հայտարարություններն այլ բանի մասին են վկայում։ «Եթե երկրները չեն գտնվում միևնույն մաքսային գոտում, չունեն նույն մաքսային ռեժիմը, ինչպիսին, օրինակ՝ Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության երկրների միջև է, ապա այստեղ անխոչընդոտ երթևեկությունը կարգավորվում է տարբեր օրենքներով։ Ընդ որում, անխոչընդոտ երթևեկություն ասվածը նշանակում է հենց միջանցքային տրամաբանություն։ Այս փաստաթղթում ևս կա հակասություն։ Մի դեպքում շեշտվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման մասին, մյուս դեպքում խոսվում է անխոչընդոտ երթևեկության մասին։ Անխոչընդոտ երթևեկությունը նշանակում է, որ որևէ կերպ չես կարող սահմանափակել տվյալ երթուղու մասնակիցների երթուղիները, օրինակ՝ երթևեկության կարգ փոխել, փակել ճանապարհը և այլն։ Եթե խոսում ենք ինքնիշխանության և իրավազորության մասին, նշանակում է, որ կարող ես ցանկացած որոշում կայացնել այդ ճանապարհի մասով։ Արդյոք այդ հնարավորությունը մեզ տրվո՞ւմ է։ Փաստաթուղթը ներառում է հստակ դրույթ անխոչընդոտ երթևեկության մասին։ Այստեղ քո իրավազորությունը դառնում է ոչ թե իմպերատիվ, այլ ձևական։ Հրամայական մանդատ չես ունենում, որպեսզի քո սեփական որոշմամբ տվյալ ճանապարհով, օրինակ՝ 10 օրով դադարեցնես ցանկացած ձևի երթևեկություն, արգելես այս կամ այն ձևի բեռների փոխադրումը։ Եթե այսպիսի իրավունքներից զրկվում ես, նշանակում է, որ տվել ես որոշակի կարգավիճակ ունեցող ճանապարհ, իսկ այդ կարգավիճակը միջանցքային կարգավիճակն է։ Պատահական չէ, որ Ադրբեջանում հայտարարում են՝ անկախ նրանից, թե ինչ կկոչվի այդ ճանապարհը, իրենց համար կարևոր է բովանդակությունը։ Այո՛, այստեղ չափազանց կարևոր է բովանդակությունը և ոչ թե անվանումը։ Միջանցքին տվեք ցանկացած անվանում, բայց եթե դրա բովանդակությունը միջանցքային է, քո իրավազորությունը ցանկացած փաստաթղթով կամ ձևով սահմանափակված է, նշանակում է՝ զրկված ես քո իրավազորության գոնե մի մասից։ Լարսի անցակետի օրինակը բերենք։ Վրաստանը ցանկացած պահի կարող է այդ անցակետը փակել, կարող է բացել, նաև կարող է աշխատանքներ կատարել, և մենք, որպես պետություն, չենք կարող Վրաստանից որևէ բան պահանջել, առավելագույնը կարող ենք խնդրել կամ առաջարկել։ Մեր պարագայում նո՞ւյն ռեժիմն է գործելու, թե՞ Ադրբեջանը մի օր կարող է ասել՝ ճանապարհը փակեցիք մեկ ժամով, ես զորքով կբացեմ այն։ Այստեղ խնդիրները շատ ավելի մեծ են, քան այն լուծումները, որոնք առաջարկվում են կամ ուղղակի հրապարակվում են հայտարարությունների կամ համաձայնագրերի տեսքով։ Պատահական չէ, որ նշեցի՝ ինքնիշխանություն, իրավազորություն տերմինների այդքան հաճախակի կիրառումն ավելի է խորացնում կասկածները, որ այստեղ վտանգներ կան»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական դեպք. Ձորաղբյուրի տներից մեկում աշխատակիցներ են հոսանքահարվել, մեկը մաhացել է Մեկնարկում է երեխայի խնամքի նպաստների վճարման գործընթացը 12-ամյա աշակերտին քաղցրի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան2 քաղաքացի հոսանքահարվել են. 1-ը մահացել է ՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ Առեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից«Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եղանակը ՀայաստանումԵթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն. Թրամփ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիայինՔվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան Օձերն այս տարի անոմալ շատ կլինեն․ հայտնի է պատճառը1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա ՏոնոյանՈստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին Խոշոր վթար՝ Արարատում, անչափահաս ուղևորներ են տեղափոխվել հիվանդանոցՎիճաբանություն Կոտայքում, խաղադաշտում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի, վիրավnր կա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՈ՞ր շրջանում կարկուտ կգաՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ուկրաինան հարվածել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանի (տեսանյութ) Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Մինչև կեսօր ջուր չի լինելու՝ վթար է Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը