Արման Ծառուկյանը պատրաստ է փոխել քաշային կարգը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է կիսաթեթև քաշային կարգ հնարավոր տեղափոխության մասին։ Մարզիկը հայտարարել է, որ պատրաստ է դիմել այդ քայլին՝ հանուն տիտղոսային մենամարտի։
«Ես քաշ գցելու հետ կապված խնդիրներ չունեմ։ Ես չափազանց խոշոր չեմ 70 կգ-ի համար, ուստի, հնարավոր է, մի օր իջնեմ մինչև 66 կգ՝ միայն տիտղոսային մենամարտի համար»,- ասել է Ծառուկյանը Արիել Հելվանիի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին կայացած վերջին մենամարտում Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել էր Դեն Հուկերին։ Այս պահին հայ մարտիկը թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը P4P (անկախ քաշային կարգից) վարկանիշում։
Ծառուկյանի պրոֆեսիոնալ ռեկորդը խառը մենամարտերում 23-3 է։ 29-ամյա մարտիկը դեռևս չի մենամարտել UFC-ի չեմպիոնական գոտու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



