Մեծ յոթնյակի անդամ երկրներն Իրանին սպառնացել են լրացուցիչ պատժամիջոցներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
G7-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նոր հայտարարություն են տարածել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Sky News-ը:
Նախարարները հայտարարել են, որ «խորապես մտահոգված են ընթացող բողոքի ցույցերի շուրջ զարգացումներով»։
Նրանք հավելել են, որ «կտրականապես դեմ են Իրանի իշխանությունների դաժան ճնշումների ուժեղացմանը» և «խորապես անհանգստացած են մահերի և վիրավորների թվի աճի մասին հաղորդագրություններից»։
«Իրանի իշխանություններին կոչ է արվում ցուցաբերելու լիակատար զսպվածություն, զերծ մնալու բռնությունից և պաշտպանելու Իրանի քաղաքացիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,- հայտարարել է G7-ը։
«G7-ի անդամները շարունակում են պատրաստ լինել կիրառելու լրացուցիչ սահմանափակող միջոցներ, եթե Իրանը շարունակի ճնշել բողոքի ցույցերն ու այլախոհությունը՝ խախտելով մարդու իրավունքների վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները»,- ասվում է հայտարարությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ



