Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

10 տարօրինակ փաստ, որոնք կփոխեն աշխարհի հանդեպ ունեցած պատկերացումներդ (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Blog.1in.am-ը գրում է.

Հաճախ մենք իրերն ու երևույթները մակերեսայնորեն ենք դիտարկում՝ կանգ չառնելով ու մի պահ ամեն ինչին խորությամբ չնայելով։ Ինչևէ, սրա հետևանքով մենք շատ երևույթներից ոչ միայն անտեղյակ ենք մնում, այլև միաչափ մտածողություն ենք ձեռք բերում, ինչն այնքան էլ լավ չէ։ Ստորև ներկայացվող տարօրինակ փաստերը կօգնեն փոքր-ինչ շտկել այդ խնդիրը՝ թույլ տալով աշխարհին բոլորովին այլ տեսանկյունից նայել։

 10  20-րդ դարում ռադիումն օգտագործվել է սպառողական բազմաթիվ ապրանքների բաղադրության մեջ։

Radium Products

20-րդ դարում ռադիոակտիվ այս նյութը լայնորեն կիրառվում էր բազմաթիվ սպառողական ապրանքների բաղադրության մեջ։ Համարվում էր, որ ռադիումն այնպիսի հատկություններ ուներ, որոնք խթանում էին առողջությունն ու լավ տեսք հաղորդում, ինչը ստիպում էր սպառողներին գնել բոլոր այն ապրանքները, որոնց բաղադրության մեջ կարելի էր գտնել այս տարրը։ Ռադիում կարելի էր գտնել այնպիսի արտադրանքների մեջ, ինչպիսին էին շպարի պարագաները և դեղորայքը։ Գոյություն ուներ նույնիսկ հանքային ջուր, որը շամպայնի նման պղպջակներ ուներ և գովազդվում էր որպես բուժիչ հատկություններ ունեցող ջուր այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք էին ռևմատիզմը, շաքարախտը, իշիասն ու բազմաթիվ այլ հիվանդություններ։ Արտադրվում էին նաև ռադիում պարունակող գոտիներ, միջադիրներ ու պահպանակներ։

 9  Սառցե դարաշրջանի՝ ժամանակակից Բրիտանիայի տարածքում ապրող մարդիկ մարդկային գանգերի բաժակներ էին օգտագործում։

Բրիտանիայի տարածքում քարանձավներում պեղումների արդյունքում հայտնաբերված գանգ-բաժակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բրիտանիայի տարածքում սկսել են մարդկանց գանգի բաժակներ օգտագործել դեռ Սառցե դարաշրջանից, երբ մարդիկ մահացածների մարմինները խեղում էին՝ դրանք տարբեր նպատակներով օգտագործելու համար։ Գանգ-բաժակները ստեղծելու համար նրանք հեռացնում էին դիմային ոսկորներն ու ոսկորը մաքրում փափուկ հյուսվածքներից։

Մարդկանց գանգերից բաժակներ օգտագործվում էին նաև սկյութներն ու վիկինգները։

 8  Ադամ Ռեյները պատմության միակ մարդն է, ով իր կյանքի ընթացքում թե՛ գաճաճ, թե՛ հսկա է եղել։

11666257_999403943437777_206444514956567246_n

Ադամ Ռեյները ծնվել է 1899թ-ին։ 19 տարեկանում նա ընդամենը 122.55 սմ էր։ «Գաճաճությունը» նրան թույլ տվեց խուսափել զինվորական ծառայությունից՝ չափազանց ցածրահասակ լինելու պատճառով։ 21 տարեկանում Ռեյները հանկարծակի սկսեց անհավանական արագությամբ հասակ առնել՝ հասնելով 218 սմ-ի։ Հասակ առնելու հետ միասին նրա մոտ կմախքի թեքվածք էր առաջանում։ Նրա մոտ արագ հասակ առնելու այս խանգարումը վերագրվեց ակրոմեգալիայի, ինչևէ, Ռեյների դեպքում հասակ առնելու խանգարման պատճառն ուղեղի մաղասային գեղձի ուռուցքն էր, որը նպաստում էր աճի հորմոնի զարգացմանը, ինչի արդյունքում նրա մոտ զարգացան հսկայական ձեռքեր, ոտքեր ինչպես նաև ընգծված ճակատ, դունչ, հաստ շուրթեր ու լայն դասավորված ատամներ։
Նա վիրահատության ենթարկվեց՝ հույս ունենալով բուժվել խանգարումից, ինչևէ, դա որևէ ազդեցություն չթողեց։ Նա շարունակում էր աճել, իսկ նրա ողնաշարային թեքվածությունն էլ ավելի էր բարդանում։ Նա մահացավ 1950թ․-ին։ Այդ ժամանակ նա արդեն 234 սմ հասակ ուներ։

 7   Մահացած մարդկանց մարմինն ունակ է փշաքաղվել։

Ապշեցուցիչ է, սակայն մահացած մարդկանց մարմինը կարող է փշաքաղվել։ Մահանալուց հետո մարմնի մկանները մի շարք փոփոխությունների են ենթարկվում, որոնցից մեկը դրանց սեղմվելն ու ձգվելն է։ Մազային պարկիկները՝ ֆոլիկուլները, նույնպես ունեն այս ազդեցությունը, և երբ մազային այդ պարկիկները ձգվում կամ սեղմվում են, մաշկը փշաքաղվում է։ Գրանցվել են նաև դեպքեր, երբ մահացածների մարմնի մազերը շարունակել են աճել։

 6  Կինը կարող է հղիանալ, երբ արդեն իսկ հղի է։

11403489_999403993437772_7510387929686532374_n

Սուպերֆետացիան կամ վերասաղմանավորումը կրկնակի հղիության երևույթն է, չնայած այն չափազանց հազվադեպ հանդիպող երևույթ է։ Այն առաջանում է միայն, երբ հղիության ժամանակ կնոջ մոտ ձվաբջիջը հայտնվում է արգանդային պատի մեջ՝ պատրաստ լինելով բեղմնավորման։ Ինչպես նշվեց, սա հազվադեպ հանդիպող երևույթ է, քանի որ հորմոնային փոփոխությունները կանխում են կնոջ մոտ ձվաբջջի սաղմնավորման առաջացումը՝ հաստացնելով արգանդի պատերն ու թույլ չտալով, որ երկրորդ էմբրիոնը կպչի արգանդի պատին։
Մինչ այժմ վերասաղմնավորման ընդամենը 10 դեպք է գրանցվել բժշկության մեջ։

 5  Լուսավոր սպիտակ կետերը, որ տեսնում ես երկնքին նայելիս, արյան սպիտակ բջիջներն են։

Blue field entoptic phenomenon

Երկնքին նայելիս աչքերի առաջ հայտնվող փոքրիկ վառ սպիտակ կետերը տեսնելու երևույթն անվանում են «կապույտ դաշտի էնտոպտիկ ֆենոմեն» կամ «Շիրերի ֆենոմեն»։ Դրանք տեսանելի են ընդամենը մի վայրկյան կամ ավելի քիչ։ Այս կետերն աչքի ցանցաթաղանթի առաջնային հատվածի մազանոթներում արյան սպիտակ գնդիկների տեղաշարժի արդյունքն են։ Արյան կարմիր գնդիկները կլանում են կապույտ լույսը, մինչդեռ սպիտակ գնդիկները դա չեն անում՝ արյան «սյան» մեջ բացատներ թողնելով, ինչի արդյունքում մենք վառ սպիտակ կետիկներ ենք տեսնում։

 4  Որոշ ուռուցքներ մազեր, ատամներ ու ոսկորներ են պարունակում իրենց մեջ։

Teratoma

Այսպիսի ուռուցքները կոչվում են տերատոմա և պարունակում են հյուսվածքների և օրգանների մասնիկներ։ Բժիշկները ոչ միայն մազեր, ատամներ ու ոսկորներ են հայտնաբերել սրանց մեջ, այլև մատներ և նույնիսկ մասնակի ձևավորված մարդկային մարմիններ։ Սրանք բնածին արատներ են համարվում և չափազանց հազվադեպ են հանդիպում՝ որոշ դեպքերում ի հայտ գալով կյանքի ավելի ուշ փուլում։

 3  Վիրուսները կարող են վիրուսներով վարակվել։

Virus can get virus

Գիտնականները «մամավիրուս» կոչվող հսկայական վիրուս են հայտնաբերել, որը հետազոտելու ընթացքում նրանք մեկ այլ՝ ավելի փոքր վիրուս են հայտնաբերել՝ դրան կպած, որի ազդեցությամբ մամավիրուսը սկսել է աննորմալ ձևով աճել, միևնույն ժամանակ դրա ազդեցությամբ կանգնել է մամավիրուսի բազմանալու կարողությունը։ Իսկ փոքր վիրուսը բակտերիաներին թիրախավորող վիրուսների դասին է պատկանում, որը բակտերիոֆագ է կոչվում։

 2  Հսկայական տարանտուլաները փոքրիկ գորտեր են պահում որպես տնային կենդանիներ։ Տարանտուլան պաշտպանում է գորտերին գիշատիչներից, իսկ գորտն իր հերթին ուտում է միջատներին, որոնք կարող են վնասել տարանտուլայի ձվերը։

tarantulas keep tiny frogs as pets

Հսկայական տարանտուլան ու փոքրիկ գորտը միմյանց հետ փոխշահավետ հարաբերությունների մեջ են, այն դեպքում, երբ սարդի այս տեսակը կարող էր հեշտությամբ ուտել այս գորտին։ Գորտի այս տեսակը՝ «Chiasmocleis ventrimaculata»-ը, սնվում է միջատներով, որոնք հավաքվում են տարանտուլայի որսի մնացորդների վրա, միաժամանակ գորտերը պաշտպանված են մնում այնպիսի գիշատիչներից, ինչպիսին օձերն են։ Իսկ սարդն իր հերթին օգուտ է քաղում գորտի ներկայությունից, որն ուտում է մրջյուններին, որոնք սարդի ձվերի վրա հարձակվող հիմնական «գիշատիչներն» են։

 1  Օմարի ուղեղը դրա կոկորդում է, նյարդային համակարգը՝ փորի հատվածում, ատամները՝ ստամոքսում, և երիկամները՝ գլխում։

Lobster

Այն նաև օգտագործում է իր վերջույթները՝ լսելու համար և թաթերը՝ համը զգալու համար։

Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըՆպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներ