Մարմինն ավելի քան 20 տարի թաքցված է եղել այգում. բացահայտվել է սարսափելի հանցագործություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թաթարստանում դատարանը վճիռ է կայացրել մի կնոջ գործով, որի տանը ավելի քան երկու տասնամյակ առաջ կատարված սպանության հետքերը միայն վերջերս են բացահայտվել։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ դեպքը երկար տարիներ մնացել է չբացահայտված, մինչև իրավապահները ստացել են անանուն տեղեկություն մարդկային մարմնի հնարավոր թաղման մասին: Այդ մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությանը։
Պարզվել է, որ դեռ 1998 թվականին կնոջ տուն է եկել ազատազրկումից վերադարձած նախկին զուգընկերը։ Տանը նրա, կնոջ և վերջինիս նոր տղամարդու միջև ծագած կոնֆլիկտը ավարտվել է սպանությամբ, իսկ մարմինը թաղվել է տան այգում։ Տասնամյակներ անց՝ 2024 թվականի աշնանը, տարածքի զննության ժամանակ հայտնաբերվել են մարդկային մնացորդներ։
Սկզբում կինը փորձել է մեղքը բարդել արդեն մահացած մեկ այլ անձի վրա, սակայն քննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ և մանրամասն ներկայացրել կատարվածի հանգամանքները։ Դատարանը նրան դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։
Հետևեք մեզ՝ այստեղ



