Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ուշագրավ է համարում այն, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցը Միացյալ Նահանգներ տեղի ունեցավ այն պահին, երբ «եռում» է Իրանը։ «Թեպետ հիմա բողոքի ցույցերի ալիքը, կարծես թե, մի փոքր նվազել է, բայց, այնուամենայնիվ, անորոշությունն Իրանի շուրջ մնում է։ Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այսօրվա Իրանի ճակատագիրը որոշակի է, որովհետև արտաքին խաղացողները բավականին ակտիվ են, և, կարծես թե, նրանք են նաև տաքացնում իրավիճակը երկրի ներսում։ Այս պայմաններում բավականին հապճեպ կազմակերպվում է չհայտարարված այց Միացյալ Նահանգներ՝ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպման առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։ Նա վստահ չէ, որ ԱՄՆ-ում քննարկված հիմնական թեման եղել է «TRIPP»-ը։ «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ղեկավարության ներկայացուցչի՝ արտգործնախարարի հետ ավելի շատ քննարկել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և Միացյալ Նահանգների ակնկալիքները Հայաստանի իշխանություններից: Պաշտոնական օրակարգը եղել է «TRIPP»-ի շուրջ։ Կարծում եմ՝ սրա մասին վկայում է նաև այն, որ տարեվերջին բավականին համառորեն ինֆորմացիա էր տարածվում, որ Հայաստան է ժամանելու Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այդ ժամանակ խոսվում էր այն մասին, որ նա ժամանելու է Հայաստան, և ստորագրվելու է ինչոր փաստաթուղթ ճանապարհի պրակտիկ գործարկման մասին։ Մինչդեռ տեսանք, որ այդ գործընթացը տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Սա նշանակում է, որ Վենսը չի գալո՞ւ։ Կարելի է ենթադրել, որ այնքան հրատապ խնդիր էր առաջացել «TRIPP»-ի թեմայից դուրս, որ անհրաժեշտություն եղավ Միրզոյանին կանչել Վաշինգտոն։ Կարծում եմ՝ ձեռքի հետ են այդ հայտարարությունն ընդունել։ Ենթադրում եմ՝ Իրանի շուրջ հիմնական թեման քննարկվել է փակ դռների հետևում, և դրա մասին որևէ խոսք չկա։ Ինչի՞ մասին են պայմանավորվել Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, կարող ենք միայն կռահել, բայց հաշվի առնելով, թե դրանից հետո ինչ արձագանք եղավ Իրանի նորանշանակ դեսպանի կողմից, որը վաշինգտոնյան հերթական իրադարձությունից հետո հանդես եկավ ավելի քան կոշտ հայտարարություններով Հայաստանի իշխանությունների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ Իրանում պատկերացումներ կամ ինֆորմացիա ունեն, թե Հայաստանի իշխանություններն ինչ վարքագիծ կամ դիրքորոշում են ընդունել Վաշինգտոնում կամ ինչի մասին են պայմանավորվել այնտեղ, որն այդ աստիճան նյարդայնացրել և մտահոգել է Իրանի փաստացի ղեկավարությանը։ Դեսպանն Իրանի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և արտահայտել է պաշտոնական Թեհրանի մոտեցումները։ Իրանի դեսպանը Հայաստանի իշխանություններին ուղղակիորեն ասաց՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը Իրանի նկատմամբ թշնամիներին է խրախուսում, ըստ էության, թշնամական վերաբերմունք ունի, և ուղղակիորեն ասացին՝ մինչդեռ Իրանը միշտ ամենածանր պահերին Հայաստանի կողքին է եղել։ Նաև ակնարկեց՝ Իրանում երբեք չեն մոռանա Հայաստանի նման կեցվածքը։ Իսկ «TRIPP»-ի հետ կապված ասվեց, որ Իրանին մտահոգում է իրենց սահմաններին «TRIPP» ծրագրի շրջանակում ամերիկյան կոնտինգենտի կամ ամերիկացիների ներկայությունը՝ հաշվի առնելով, որ իրենք առնվազն մտահոգություններ ունեն, որ Միացյալ Նահանգների համապատասխան կազմակերպությունները, որոնք ծրագրի իրագործման շրջանակում փաստացի կգտնվեն Հայաստանի սուվերեն տարածքում և Իրանի սահմանում, նաև այլ գործողություններով են զբաղվելու, ինչն Իրանը լուրջ սպառնալիք է համարում իր ազգային անվտանգությանը»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին՝ քաղտեխնոլոգն ասում է՝ առկա հարցերն իրենց պատասխանները չեն ստացել։ «Նախ՝ փաստաթղթում բազմիցս նշվում է ինքնիշխանություն տերմինը։ Եթե ֆորմալ առումով սուվերեն պետությունների հայտարարությունում մի պետության ինքնիշխանությունն անընդհատ շեշտվում է, ուրեմն հատուկ խնդիր կա այդ թեման կա՛մ փակել, կա՛մ քողարկել։ Տվ յալ պարագայում լեգիտիմ իրավունք ունենք մտածելու, որ քողարկվում է թեման։ Այդ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են և քննարկել «TRIPP»-ի շուրջ զարգացումները։ Քննարկման ժամանակ կրկին հնչեցրել են «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Այստեղ գործ ունենք ավելի շատ քաղաքական փիառի, քողարկումների, քան հարցերի պատասխան ստանալու հետ։ Փաստաթղթում խոսքը «front office»-ի և «back office»-ի մասին է։ Ասվում է, որ, ըստ էության, ադրբեջանցիների հետ շփվելու է այդ «front office»-ը, որն ամերիկյան կազմակերպություն է լինելու, այլ ոչ թե հայ մաքսավորները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի պահանջն այս առումով կատարվում է, Ալիևն ասում էր, որ ադրբեջանցիները չպետք է հայերի տեսնեն։ Բացի դրանից, «TRIPP»-ի մասնաբաժնի 74 տոկոսը կլինի ԱՄՆ-ինը, 26-ը՝ Հայաստանինը։ Կարող ենք ասել, որ առնվազն սուվերենության մասնակի զիջում է տեղի ունեցել Հայաստանի տարածքի այդ հատվածում։ Մյուս կողմից՝ անհասկանալի է՝ այդ «front office» և «back office» գաղափարը վերաբերում է նաև Ադրբեջանի՞ տարածքին։ Օրինակ՝ Նախիջևանում էլ է այդպես լինելո՞ւ, թե ոչ, հայերը տեսնելո՞ւ են ադրբեջանցիներին, եթե որոշեն թե՛ Նախիջևանի, թե՛ Ադրբեջանի հիմնական մասով գործունեություն ծավալել կամ տուրիզմով զբաղվել։ Ինչո՞ւ Ադրբեջանի կողմում չկա այդ «front office»-ը։ Բազմաթիվ հարցեր կան, բայց ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան «TRIPP» ծրագիրն ընկալում են որպես «Զանգեզուրի միջանցք»։ Այս պահի դրությամբ սա իրենց բավարարում է, որովհետև իրենք, ըստ էության, ճանապարհ են ստանում, որը Հայաստանի վերահսկողությունից դուրս է։ Եվս մեկ նկատառում։ Հայտարարվում է, որ Միացյալ Նահանգները կարող է իր բաժնեմասի վերանայում կատարել, այսինքն՝ կարող են դրա ինչ-որ մի հատված այլ կազմակերպությունների տրամադրել։ Հայաստանը կարո՞ղ է որոշումներ ընդունել, թե իր տարածքում էլ ով կարող է դե յուրե և դե ֆակտո մասնաբաժին ունենալ այդ ծրագրում։ Նույնիսկ, եթե համարենք, որ դե յուրե նման հնարավորություն Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ, և Հայաստանի Հանրապետության խոսքը կամ կարծիքը որոշիչ կարող է լինել, հարց է առաջանում՝ դե ֆակտո Հայաստանի իշխանությունները, եթե այս իշխանություններն են մնում, կարո՞ղ են Միացյալ Նահանգների ցանկությունների դեմն առնել։ Կարծում եմ, որ, հաշվի առնելով այսօրվա իրողությունները և Հայաստանի այսօրվա իշխանությունների վարքագծային նախադեպերը, պատասխանն ակնհայտ է. որևէ մեկը Հայաստանի իշխանությունների կարծիքն ինչպես հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում։ Ամերիկյան մասնաբաժնի շուրջ բավականին լուրջ հակամարտություններ են լինելու, որոնք տեղի են ունենալու Հայաստանի տարածքի շուրջ, այսինքն՝ պրոքսի պայքարը տեղի է ունենալու Հայաստանի տարածքի շուրջ»,-հավելում է նա։ Երբեմն տպավորություն է, որ Հայաստանի գործող իշխանությունների գլխավոր նպատակն է, որ այս ճանապարհը որևէ պաշտոնական փաստաթղթում չկոչվի միջանցք, մնացյալ հարցերում նրանք պատրաստ են հարմարվել բոլորին ու համաձայնել բոլորի հետ։ «Իրենց համար սկզբունքային է, որ դա միջանցք չկոչվի։ Դա արվում է ներքին լսարանի համար։ Շատ լավ հասկանում են, որ ներքին լսարանի համար անընդունելի է միջանցքային տրամաբանությունը։ Այդ իսկ պատճառով փաստացի միջանցքային տրամաբանությունը թողնված է «TRIPP» ծրագրում, ուղղակի ներգրավված է երրորդ կողմ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ կար նույն միջանցքային տրամաբանությունը, ուղղակի այնտեղ երրորդ կողմը ռուսներն էին՝ որպես երաշխավորներ, այստեղ այդ երրորդ՝ նույն միջանցքային տրամաբանությունը բավարարող, իրագործող կողմն առայժմ Միացյալ Նահանգներն է։ Հայաստանին այստեղ «back office»-ի ֆունկցիա է վերապահված։ Նա չի առերեսվելու մարդկային հոսքերի, ուղեբեռների և ուղևորների հետ, այսինքն՝ չի վերահսկելու որևէ բան։ Իրեն փոխանցելու են այն, ինչ ցանկանալու են փոխանցել, և չեն փոխանցելու այն, ինչ չեն ցանկանալու։ Հայաստանը «back office» է դառնում իր տարածքում»,-նշում է քաղտեխնոլոգը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ ԴադայանըԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հարբած տղամարդը օդամղիչ հրացանով կրակել է 14-ամյա տղայի վրաԲանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը