Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խոսել են Ադրբեջանական զինուժի թաքցրած վիրավորները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Razm.info–ն գրում է.

Փետրվարի 8-9-ը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոն հայտնաբերել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների վիրավորման դեպքեր, որոնց մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել: Հայտնաբերված երկու դեպքում էլ զինծառայողները վիրավորվել են առաջնագծում, մարտական գործողության ժամանակ:

Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն (Musavi Kamil İbadət oğlu)

Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն (Musavi Kamil İbadət oğlu)

Քամիլ Մուսավի (կորցրել է ոտքն ու աչքը)

Փետրվարի 8-ին ադրբեջանական Publika.az լրատվակայքին հարցազրույց է տվել առաջնագծում ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամ դարձած, 1990-ին ծնված, Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն (Musavi Kamil İbadət oğlu):

Պատասխանելով Publika.az-ի լրագրողի հարցին, թե ովքեր են նրան այցելել հոսպիտալում գտնվելու ժամանակ` նախկին զինվորականը նշում է ազգականների, ընկերների, ինչպես նաև զորացրված ծառայակիցների մասին: Պարզ է դառնում, որ առաջնագծում ծանր վնասվածքներ ստացած, մեկ ոտքը և աչքը կորցրած զինծառայողին չեն այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ու զինված ուժերի ներկայացուցիչներ, հակառակ դեպքում նախկին զինվորականը, ամենայն հավանականությամբ, կնշեր այդ մասին:

Ադրբեջանի ԶՈւ նախկին զինծառայողն ավելացնում է, որ միջադեպից հետո վախենում էր միայնակ մնալ հոգսերի հետ, սակայն նրան օգնում են Ղազախի շրջանից ընտրված պատգամավորը, ևս երկու ձեռներեցներ, ինչպես նաև հարազատները:

Այստեղ ևս նախկին զինծառայողը չի հիշատակում պաշտպանության նախարարության կամ պետական այլ մարմինների կողմից ցուցաբերվող օգնության մասին, ինչից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն հոգում առաջնագծում հաշմանդամ դարձած զինծառայողի հոգսերը:

Բացի արդեն նշվածը, Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ, նախկինում ազատ ոճի ըմբշամարտիկ Քամիլ Մուսավիի վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև սոցիալական ցանցերում, որտեղից պարզ է դառնում, որ ավագ լեյտենանտը վիրավորվել է դիվերսիայի ժամանակ:

Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն կենտրոնում (Musavi Kamil İbadət oğlu)

Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն կենտրոնում (Musavi Kamil İbadət oğlu)

Ֆարզալիզադե Ռուսլանի (կորցրել է աչքն ու մատները)

Փետրվարի 9-ին հայտնի է դարձել առաջնագծում ծանր վնասվածքներ ստացած ևս մեկ զինծառայողի՝ նախկին պայմանագրային Ֆարզալիզադե Ռուսլանի (Fərzəlizadə Ruslan) մասին, ում մասին ադրբեջանական զինուժը նույնպես չէր հայտնել:

Անդրադառնալով այս վիրավորին` նշենք, որ սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ֆարզալիզադե Ռուսլանը ծառայել է հետախուզությունում՝ որպես գնդացրորդ, և առաջնագծում վիրավորվել է ականի պայթյունից ու կորցրել ձախ աջքը և ձախ ձեռքի մատները:

պայմանագրային զինծառայող Ֆարզալիզադե Ռուսլանի (Fərzəlizadə Ruslan)

Ադրբեջանի ԶՈւ նախկին պայմանագրային զինծառայող Ֆարզալիզադե Ռուսլանի (Fərzəlizadə Ruslan)

Նշենք, որ 2016 թ. Ռազմինֆոն Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում արձանագրել է մահացու ելքով 4 դեպք, վիրավորների մասին հայտարարություններ մինչ այս չէին տարածվել։

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել