Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կոլումբիայում երկու խմբավորումների բախումների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կոլումբիայի հարավ-արևմուտքում ջունգլիների նկատմամբ վերահսկողության համար մրցակից խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ձախակողմյան պարտիզանական խմբավորման առնվազն 27 անդամ է սպանվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Վերջին ամիսների ընթացքում ամենաարյունալի այս բախումները տեղի են ունեցել Բոգոտայից 300 կմ հարավ-արևմուտք գտնվող Գուավյարե դեպարտամենտի Էլ Ռետորնո մունիցիպալիտետի գյուղական վայրում. հայտնել է զինվորական աղբյուրը։

Այս տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի կոկաինի արտադրության և անօրինական շրջանառության համար։ Ըստ զինվորական մեկ այլ աղբյուրի՝ բախումները տեղի են ունեցել Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (ԿՀԶՈՒ) մի թևի, որը գլխավորում է Նեստոր Գրեգորիո Վերան (մարտական մականունը՝ Իվան Մորդիսկո), և Ալեքսանդր Դիաս Մենդոսայի (մականունը՝ Կալարկա Կորդոբա) գլխավորած խմբավորման միջև։

Երկու խմբավորումներն էլ նախկինում եղել են այսպես կոչված Կենտրոնական գլխավոր շտաբի կազմում, սակայն ներքին տարաձայնությունների պատճառով պառակտվել են 2024 թվականի ապրիլին։ Անանուն մնալու պայմանով խոսող երկու զինվորական աղբյուրներ հայտնել են, որ բոլոր զոհերը Վերայի խմբից են։

Մենդոսայի խմբավորման առաջնորդը նույնպես Reuters-ին հաստատել է բախումների և 27 զոհի մասին տեղեկությունը։
Դիաս Մենդոսայի գլխավորած պարտիզանական խմբավորումը ներկայումս խաղաղ բանակցություններ է վարում երկրի նախագահ Գուստավո Պետրոյի հետ, մինչդեռ Վերայի խումբը շարունակում է մարտական գործողությունները. կառավարությունը կասեցրել է վերջինիս հետ երկկողմ հրադադարը։

Այժմյան մրցակից այս խմբավորումները մերժել են 2016 թվականի խաղաղության համաձայնագիրը, որը թույլ էր տվել ԿՀԶՈՒ-ի մոտ 13 000 անդամների զինաթափվել և վերադառնալ քաղաքացիական կյանքի։

Կոլումբիայում ավելի քան վեց տասնամյակ տևող զինված հակամարտությունը, որը հիմնականում ֆինանսավորվում է թմրամիջոցների անօրինական շրջանառության և հանքարդյունաբերության հաշվին, խլել է ավելի քան 450 000 մարդու կյանք, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են։ Նախագահ Պետրոյի խաղաղության ջանքերը ներկայումս փակուղի են մտել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել