Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Օրական 500 մլն դրամ են տանում ժողովրդի գրպանից․ ով է կանգնած թալանի հետևում. Politik.am

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում օրական միջինում վաճառվում է մոտ 4 միլիոն լիտր հեղուկ գազ։ Սա նշանակում է, որ հեղուկ գազը պարզապես վառելիք չէ․ այն սոցիալական ապրանք է՝ հազարավոր ընտանիքների, տաքսիստների, գյուղացիների ու փոքր բիզնեսի գոյության միջոցը։ Եվ հենց այս ֆոնին վերջին օրերին տեղի ունեցած մոտ 130 դրամի թանկացումը չի կարող դիտվել որպես «տեխնիկական խնդիր»։

Պաշտոնական բացատրությունը կրկին նույնն է՝ Լարսի անցակետը դժվարանցանելի է։ Բայց այստեղ սկսվում են անհարմար հարցերը, որոնց իշխանությունը նախընտրում է չպատասխանել։

Թանկացումը տեղի է ունեցել հենց անցակետի փակման հաջորդ օրը, այն դեպքում, երբ գազալցակայաններում վստահաբար կար նախապես ներկրված և պահեստավորված հեղուկ գազ, որը մինչ այդ վաճառվում էր միջինում 170 դրամով։ Այսինքն՝ խոսքը նոր ներմուծված, թանկացած գազի մասին չէ, այլ արդեն Հայաստանում գտնվող ապրանքի, որի գինը պարզապես նկարվեց։

Ավելին՝ նույն Լարսի անցակետով հեղուկ գազ ստացող Վրաստանում այն 30–40 դրամով ավելի էժան է, քան Հայաստանում։ Սա արդեն բացարձակ աբսուրդի ժանրից է։ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չէ, չունի այն մաքսային և հարկային արտոնությունները, որոնք ունի Հայաստանը, ու տրամաբանական կլիներ, որ ռուսական հեղուկ գազը Վրաստանում ավելի թանկ լիներ։ Բայց իրականությունն հակառակն է։

Այս բոլոր փաստերը միասին մեկ պարզ եզրահանգման են տանում․
Հայաստանում հեղուկ գազ ներկրող-վաճառողները իրականացրել են համաձայնեցված գնի բարձրացում, որը օրական իրենց ապահովում է ավելի քան 500 միլիոն դրամ հավելյալ եկամուտ։ Այսինքն ժողովրդի գրպանից օրական 500 մլն դրամ են տանում։

Եվ այստեղ գալիս է ամենակարևոր հարցը․
արդյո՞ք նման ծավալի և նման համաժամանակյա թանկացում հնարավոր է առանց իշխանական հովանու։

Տարիների փորձը ցույց է տալիս՝ ոչ։ Հայաստանում նման «գործարքները» երբեք չեն լինում ինքնաբուխ։ Երբ շուկան ամբողջությամբ միաժամանակ թանկացնում է, դա նշանակում է, որ կա կամ քաղաքական թույլտվություն, կամ քաղաքական լռություն։ Երկուսն էլ նույնն են։

Այսօր հեղուկ գազի թեման պարզապես գնի հարց չէ։ Դա իշխանություն–հարուստներ–ժողովուրդ եռանկյան հերթական օրինակն է, որտեղ վճարողը միշտ նույնն է՝ շարքային քաղաքացին։ 

Ուստի հարցը մնում է բաց ու պարտադիր պատասխան պահանջող․
ով է կանգնած այս թալանի հետևում, և ինչու է իշխանությունը կրկին ընտրում գազ ներկրող-վաճառողների կողմը, ոչ թե ժողովրդի։

Աղբյուրը՝ Politik.am

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ