«Ժողովուրդ». ՀՀ Կոտայքի մարզպետարանը 2016 թվականի կոմունալ վարձավճարների մի մասի համար կվճարի 30 մլն 350 հազար դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետարանը 2016 թվականի կոմունալ վարձավճարների մի մասի համար կվճարի 30 մլն 350 հազար դրամ։ Այսպես, Կոտայքի մարզպետարանն էլեկտրաէներգիայի վարձի համար նախատեսել է վճարել 25 մլն 235 հազար դրամ, իսկ կապի ծառայությունների համար՝ 5 մլն 120 հազար դրամ։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուսյանի փեսա Կարո Գուլոյանն է, որը նախկինում զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։ Ի դեպ, դեռևս հայտնի չէ, թե գազի և ջրի վարձավճարների համար Կոտայքի մարզպետարանը որքան է վճարելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



