Երևանի կենտրոնում քաղաքացին սայթաքում է ու հայտնվում կրակի մեջ (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի կենտրոնում՝ Պուշկին փողոցում քաղաքացին սայթաքում է ու գրեթե հայտնվում աշենքում բռնկված հրդեհի լեզվակների մեջ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 19-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահի արտաքին պատին այրվում է գովազդային պաստառ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են շենքի առաջին հարկում գտնվող խանութ-սրահի պատին ամրացված ամանորյա ձևավորման պարագաները, սուրճի ապարատը, խանութի ծածկի փայտե կառուցատարրերը, 2-րդ հարկի բնակարանի պատշգամբում գտնվող կենցաղային իրեր և օդափոխման համակարգեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։34-ին, մարվել՝ 10։11-ին։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի խանութ-սրահ և 2-րդ հարկի բնակարան:
Հետևեք մեզ՝ այստեղ



