Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված փաստաթուղթը շատ փորձագետների շրջանում ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Քաղաքագետ Թևան Պողոսյանի պարագայում այս փաստաթուղթը ո՛չ հարց է առաջացրել, ո՛չ էլ պատասխան տվել։

«Ամեն ինչ հասկանալի է, այն սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, որոնց շրջանակի մեջ ամերիկյան կողմը ստանձնել է իր վերահսկողության փաթեթը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այստեղ ճանապարհի խնդիրը չէ։ 2020 թվականի վերջից, 2021 թվականից ամեն անգամ ասել եմ՝ ճանապարհն ունի միջազգային կոնսենսուս, այն է, որ դա պետք է բացվի, ճանապարհ պետք է լինի։ Ամբողջ «կռիվը» միշտ ընթացել է վերահսկողության համար։ Ռուսական կողմը, իրանական կողմը, թուրքական կողմը, եվրոպացիները, ամերիկացիները, բոլորը փորձում էին վերահսկողության խնդիրն իրենց վերցնել։ «Կռիվը» ոչ թե ճանապարհ լինել-չլինելու մասին էր, այլ վերահսկողության։ Դրա մասին բազմիցս ասել եմ, այլ խնդիր է՝ մարդիկ լսե՞լ են, թե՞ չեն լսել։ Հիմա այս ամենի մեջ ամերիկյան կողմն ունի իր բաժինը։ Ռուսական կողմը հիշեցնում է, որ կա Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ իր վերահսկողության խնդիրն է առաջ քաշված։ Իրանն իր վերահսկողության հանգամանքով միշտ ասում է՝ չի լինելու միջանցք, իսկ թուրք-ադրբեջանական կողմն էլ իր ասելիքն է ասում։ Ինձ համար այդքան մեծ կարևորության հարց չէ, թե բուն բովանդակային իմաստով ինչ է ձևակերպված այս փաստաթղթերում, որքան այն, թե ով է ստանձնել վերահսկողությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ նույն փաստաթղթում նշված է, որ իրավական հետևանքներ այն իրենից չի ներկայացնում։ «Չկա վերահսկողության գաղափարի վերաբերյալ կոնկրետություն, բայց Ամերիկան իր «թաթը» դրել է այն իմաստով, որ, օրինակ՝ ձեզ 26 տոկոս կտամ, կարող է՝ վաղն էլ 20 տոկոս տամ, և այդպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը։ Որպես օրինակ բերում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Գրենլանդիայի մասով, որը փոփոխվել է որոշակի ժամանակաշրջանի տիրույթում։ «Որ վայրկյանին պետք լինի, նա իր գաղափարային գիծը փոխելու է, այլ հարց է, որ ունի նույն ձևի ստորագրված թուղթ, ինչպես ռուսական կողմը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ Ռուսաստանի ստորագրությունն է, այստեղ կա փաստաթուղթ, որի վրա ամերիկյան ստորագրությունը կա։ Հիմա ճանապարհի վերահսկողության «կռիվն» է, թե դրանցից հետո իրականության մեջ ինչ է լինելու, մենք ավելի շատ տուժելու ենք, թե կարողանալու ենք, այնուամենայնիվ, օգուտ քաղել, կախված է մեր վարած քաղաքականությունից։ Այսօրվա դրությամբ, մեր գործողների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք- ադրբեջանական շահերը։ Այնպես որ, նույնիսկ վստահ չեմ, որ հենց մեր թշնամիները թույլ են տալու, որ դա այդպես կյանքի կոչվի, ինչպիսին լինելու են Թրամփի ցանկությունները։ Աշխարհում ամեն օր մի բան է փոխվում։ Մեկ անգամ չէ, որ ինչ-որ բան ենք պայմանավորվել, մեկ էլ ասել են, օրինակ՝ Ամերիկան որոշել է Իրաքում պատերազմ սկսել, ինչ-որ ծրագրերի գումարներ այլևս չենք տա։ Եվրոպական ծրագրերի հետ կապված՝ նույն խնդիրը։ ՄԱԿ-ի բոլոր ծրագրերից ԱՄՆ-ն դուրս է եկել, «USAID»-ն է փակել։ Նկատի ունեմ, որ այս փոփոխվող իրականության մեջ ինքներս պետք է որոշենք՝ ինչ ենք անելու մեր ռեսուրսների վրա։ Իսկ ռեսուրսները ձևավորվում են, երբ կա ազգային միասնություն։ Երբ չկա ազգային միասնություն, օգտվելու են թշնամիները։ Նույն թուրքը մինչև հիմա ասում է՝ ոնց Ադրբեջանն ասի, այդպես ենք անելու, ադրբեջանական մոտեցումն ենք օժանդակում։ Իրենց մոտ այդ միասնությունը կամ մոտեցումը կա։ Մեզ մոտ չկա»,- հավելում է նա։

Հայաստանի իշխանությունների համար կարևոր էր, որ ճանապարհը միջանցք չկոչվի։ «Բայց ասում են, չէ՞, Միջին միջանցք։ Ամեն դեպքում, միջանցք բառը կա։ Փորձում են խուսափել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից, բայց վերջում իրենք էլ են նույն բառը կրկնելու։ Որևէ մեկը չի վիճում, որ 30 տարվա ընթացքում, ավելին՝1988 թվականից էլ առաջ, Արցախյան թեմա կամ հարց գոյություն է ունեցել, և կան «Արցախ», «Արցախի հայություն» բառերը և այլն։ Այսօրվա իշխանությունները խուսափում են այդ բառերն արտաբերելուց, կամ ասում են՝ լավ, որ ասեցի Արցախ, ինչ-որ բան է փոխվելո՞ւ։ Կամ Հայաստանում գտնվող շատ բնակավայրերի պարագայում սկսում է օգտագործել դրանց անվանումների ադրբեջանական տարբերակները։ Չզարմանաք, որ վաղը Վարդենիսին «Բասարգեչար» է ասելու։ Դրա համար, երբ խոսում ենք, թե ինչպես է արձագանքել այսօր այս կամ այն հարցին, չի նշանակում, որ մեկ տարի հետո հենց նա չի ասելու «Զանգեզուրի միջանցք»»,- շեշտում է քաղաքագետը։

Ոչ պետականամետ որոշումների կայացումից հետո մարդկանց նաև մեկ կարևոր հարց է հուզում՝ հնարավո՞ր է իշխանության փոփոխության պարագայում ինչ-որ բան փոխել՝ հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի։ «Օգոստոսի 8-ի փաստաթղթի մասին ասել էին, որ հռչակագիր է։ Ստացվում է, որ ոչ մի բան էլ չի ստորագրվել։ Այս փաստաթղթի մասով ասվում է, որ այն որևէ իրավական պարտավորություններ չի լուծելու, ինչը նշանակում է, որ դեռ բանակցությունների հազարավոր կետեր կան։ Հնարավորության պատուհանը միշտ կա։ Աշխարհում անհնարին բան չկա։ Միջազգային քանի պայմանագիր կա, որ այսօր չի աշխատում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունեցե՞լ է։ Այո։ Հիմա չկա, պետք լինի, վաղը նորից կձևավորեն։ Ամբողջ խնդիրը ոչ միայն այն է, թե այսօր ինչ ունենք, այլ, թե ինչ նպատակ ունենք, և արդյոք կկարողանանք քայլ առ քայլ, տարբեր ճանապարհներով հասնել դրա իրականացմանը: Եթե ունենաս ազգային միասնություն, հայրենիքն էլ կարելի է վերականգնել։ Հրեաները չեն ունեցել, հետո Իսրայել են ձևավորել։ Հազարավոր նման պատմություններ կան, թե ինչպես են ժամանակին մեծ կորուստներ ունեցել, բայց հետո վերականգնել ամեն ինչ, երբ եղել է ազգային նպատակ։ Երբ ինձ են հարցնում, արձագանքում եմ՝ չգիտեմ՝ իմ սերնդի մեջ կհասցնենք դա անել, թե ոչ, բայց եթե մեր սերունդների մեջ ազգային երազանքը միշտ վառ պահենք, քայլեր ձեռնարկենք և ընթանանք դեպի այդ նպատակը, վստահաբար, արդյունք կունենանք։ 1921 թվականին Արցախը ստիպողաբար պոկեցին, տվեցին Ադրբեջանին։ 70 տարի անց՝ ամեն 25 տարին հաշվենք մեկ սերունդ, այդ գաղափարը պահպանվեց, և 1991 թվականին մարդիկ զենքը ձեռքները վերցրեցին ու ազատագրեցին Արցախը։ Նույնն էլ հիմա է։ Երեխան հինգ տարեկանում հեռուստացույցով տեսնում է, որ ինչ-որ մեկը դառնում է օլիմպիական չեմպիոն։ Ձևավորում է երազանք, հետո՝ նպատակ։ Սկսում է մարզվել, ամեն ինչ անել, և ինչ-որ տարիքում հասնում է իր նպատակին։ Ցանկացած մարդու, բիզնեսի, գիտնականի համար միշտ առաջնային է երազանք ունենալը, նպատակ դնելը և քայլերի հաջորդականությամբ դրան հասնելը»,- նկատում է նա։

Նիկոլ Փաշինյանը փորձում է վերահսկողություն հաստատել երկրի ներսում, չեն դադարում հարձակումները Եկեղեցու վրա, չի նվազում քաղբանտարկյալների թիվը։ «2021 թվականի հունիսին Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ։ Երբ մարդիկ ինձ հարցնում էին՝ ի՞նչ է լինելու, ասել եմ՝ ռեպրեսիաներն են ուժեղացնելու, որովհետև իշխանությունը պահելու խնդիր են ունենալու և փորձելու են ազգայինը վերացնել։ Դա ասել եմ 2021 թվականի հուլիսին։ Հիմա այդ սխեման է գործում, ավելի է ուժեղանալու։ Ազգային թեմաները, միասնության տանող երևույթները, օջախները պետք է վերացնեն, ինչը նշանակում է, որ հավատքի գաղափարը պետք է վերացնեն, ուժեղացնեն ռեպրեսիաների գործիքակազմը, որովհետև նպատակը, միակ շահը իշխանությունը պահելն է։ Եթե շահերը փոխվեն ու դառնան, ասենք, ազգային, պետական, նման գործողություններ չեն անելու։ Ցանկացած մարդ մտածում է՝ եթե այսօր մի բան արեցի, ինչպես է դա ինձ վրա անդրադառնալու, ի՞նչ հետևանքներ է ունենալու։ Բայց երբ այսօր շահը միայն աթոռ պահելն է, այդ շահից ելնելով՝ ունենալու ենք այս պատկերը»,- եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Մենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար